Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ ընտրվեց Կամո Սարգսյանը։ Խորհրդարանում այս մասին հայտարարեց ՀՀ Հաշվեքննիչ պալատի նախագահ Վահագն Հովակիմյանը։ Նա նշեց, որ քվերակությանը մասնակցել է 94 պատգամավոր, կողմ է քվերակել 86-ը, 8-ը դեմ։
Նշենք, որ ՀՀ վարչապետն էր այդ պաշտոնին առաջադրել է Կամո Սարգսյանի թեկնածությունը:
Խորհրդարանում իր ելույթի ժամանակ Կամո Սարգսյանը նշել էր, որ 2019-ի մայիսի 31-ից ընտրվել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ 1 տարի ժամկետով։
2019թ. մայիսի 31-ից մինչև 2020թ. մայիսի 31-ը զբաղեցրել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի պաշտոնը: 2018-2019թթ. եղել է ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ, ապա՝ կոմիտեի նախագահի պաշտոնակատար:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







