Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 00:50

Բացառված է, որ Հայաստանին բանակցային բովանդակություն պարտադրվի որևէ սպառնալիքի ներքո. Փաշինյան

Միանշանակ է, որ այն բովանդակությունը, որը մեր Կառավարությունը դրել է 2018 թվականից հետո Ղարաբաղի հարցի և տարածաշրջանային քաղաքականության հիմքում հիմնված է խաղաղության վրա։ Այս մասին խորհրդարանում պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարաչպետ Նիկոլ Փաշինյանը։

«Այն քաղաքականությունը, որը վարում է Ադրբեջանը արդեն շատ երկար ժամանակ հենված է ռազմաշունչ հայտարարությունների տրամաբանության վրա։ Կարծում եմ, որ այդ ռազմաշունչ հայտարարությունների հիմնական նպատակը այն է, որ Արցախի և ՀՀ ժողովուրդն ու ընդհանրապես ՀՀ-ն ու Արցախը Ղարաբաղի հարցի կարգավորման ողջ ընթացքը ընկալեն վախերի պրիզմայով։ Միայն այդ պարագայում կարող էր ռազմաշունչ հայտարարությունների վրա հիմնված քաղաքականությունը լինել արդյունավետ, բայց քանի որ հայ ժողովուրդը վախերի պրիզմայով, առավել ևս Արցախի հարցում, սովորություն և մշակույթ չունի բացառված է, որ ՀՀ-ը բանակցային բովանդակություն պարտադրվի որևէ սպառնալիքի ներքո։ Այս հանգամաքներից ելնելով ռազմաշունչ հայտարարություններն արդյունավետ չեն և հայտնվում են տեղապտույտի մեջ։ Ադրբեջանի իշխանությունը խնդիր ունի սեփական ժողովրդին բացատրելու՝ ինչու արդյունքի չեն հասցնում 10 տարուց ավել, երբ իրենց հայեցակարգը հիմնված է այդպիսի ռազմաշունչ հայտարարությունների վրա։ Այսպիսի օդում կախված հարցերին պատասխանելու համար Ադրբեջանը ևս մեկ աստիճանով բարձրացնում է ռազմաշունչ հռետորաբանությունը, որպեսզի առավել մեծ տպավորություն գործի սեփական ժողովրդի համար, բայց սրանով տեղապտույտը առավել է խորանում։  Իմ կոչը Ադրբեջանի նախագահին շարունակում է մնալ նույնը՝ կառուցողական մոտեցում ցուցաբերել և հրապարակային համաձայնել իմ առաջարկած բանաձևի հետ, որ Արցախի հարցի որևէ կարգավորում պետք է ընդունելի լինի ՀՀ, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար, ուրիշ բանաձև չկա»,- նշեց վարչապետը։

Անդրադառնալով ժողովուրդների միջև դիսկուրսին, վարչապետը նշեց, որ տպավորություն ունի, թե դիսկուրսի առումով Ադրբեջանի ղեկավարությունը կարող է շատ մեծ դիսկոմֆորտ ապրել այն բանից, որ ինքը վարչապետի կարգավիճակով չէր խորշում խոսել Ադրբեջանի ժողովրդի հետ։

«Կարծում եմ ռազմական հռետորաբանության աստիճանի բարձրացման պատճառը ներքին վախերն են, որն ըստ էության ժամանակակից տեխնոլոգիաների և կոմունիկացիոն գծերի առկայության պամաններում թույլ է տալիս խոսել Ադրբեջանի ժողովրդի հետ՝ հասկանալով, որ Ղարաբաղի հարցը կարող է էլիտայի համար լինել ոչ միայն բուն անվտանգության, այլ իշխանության պահպանման հարց, բայց ժողովուրդների համար միևնույն է այն շատ ավելի լայն կոնտեքստ ունի։ Չեմ բացառել, որ եթե Ադրբեջանի ղեկավարության հետ դիսկուրսը չստացվի, կարելի պարզ, բաց և անկեղծ խոսել Ադրբեջանի ժողովրդի հետ։ Կարծում եմ պետք է իմանանք՝ այս հնարավորությունը մեր օրակարգում միշտ կա»,- նշեց վարչապետը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+