Գագիկ Ծառուկյանն ինքն է ցանկություն հայտնել գնալու ԱԱԾ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրոզոյանը.
«Ծառուկյանը իր ելույթից հետո հարցերին չպատասխանեց և դուրս եկավ դահլիճից: Իմ տեղեկություններով՝ նա ինքն է մոտեցել ԱԱԾ աշխատակիցներին և ասել է, որ ուզում է գնալ ԱԱԾ՝ ըստ երևույթին իրենց երեկվա զրույցը շարունակելու»,-ասաց Միրզոյանը:
Հարցին իսկ ինչու՞ էին ԱԺ եկել ԱԱԾ աշխատակիցները՝ Միրզոյանը նշեց, որ տեղյակ չէ.
«Գուցե ունեցել են ինչ-որ օպերատիվ տվյալներ, գուցե փորձել են վերահսկել, որ ինչ-որ ապօրինություն չկատարվի: Փաստն այն է, որ Ծառուկյանն իր կամքով դուրս է եկել դահլիճից և ինքն է ցանկություն հայտնել գնալ ԱԱԾ»,-ասաց Միրզոյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



