Ազգային ժողովում Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու մասին միջնորդության քննության ժամանակ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն իր խորին շնորհակալությունը հայտնեց ԱԱԾ-ին՝ երեկ հրապարակված տեսանյութի համար։
Անդրադառնալով իր ձեռքով գրված գրության տեսքտին, պատգամավորը նշեց, որ Գագիկ Ծառուկյանն անձամբ իրեն խնդրել է գրել 2000, բայց ինքը չի համաձայնել, այլ գրել է, որ պարտավորվում է ապահովել ընտրությունների ժամանակ 8000 ձայն, դեռ 10 հազար պետք է գրեի, նշեց պատգամավորը։
Նա նշեց, որ հետո իրավիճակ էր փոխվել՝ խոստացվել էր ընտրակարգ, ընտրական օրենսգիրք փոխվել և նախորդ գումարման խորհրդարանում որպես «Ալյանս» կուսակցության ներկայացուցիչ և «Ծառուկյան դաշինքին» կից կուսակցության անդամ որոշել է առանձին մասնակցել ընտրություններին։ Նա նշեց, որ անձամբ Գագիկ Ծառուկյանն է իրեն համոզել առանձին կուսակցությամբ չմասնակցել ընտրություններին, որովհետև չի անցնելու խորհրդարան։ Ըստ Ուրիխանյանի, երբ կուսակցության անդամները գլուխ էին գովում, թե կարող են 50 հազար ձայն ապահով, ինքն է առաջարկել գրություն գրել՝ ով-ինչքան ձայն է պարտավորվում ապահովել։
«Այդ ձայն ապահովելու մեջ վատ բան կա՞։ Այդ ո՞ր մեկդ չի ուզել կամ չի հպարտացել ապահովված ձայներով»,- նշեց նա։
Պատգամավորը կրկին շնորհակալություն հայտնեց ԱԱԾ-ին, որ իր պարկեշտ պարտավորությունը հրապարակել են, այն է՝ եթե չապահովի ձայների նշյալ քանակը, կհրաժարվի պատգամավորական մանդատից։
Նա նշեց, որ ունի լուրջ անհամաձայնություն ԲՀԿ-ական կազմի շատ պատգամավորների հետ, բայց իրեն խորհրդարան է բերել Ծառուկյանը և հենց նա է հորդորել, որ վայր չդնի իր մանդատը։ Նա կրկին շնորհակալություն հայտնեց ԱԱԾ-ին, որ հրապարակել է ներքին խոհանոցին առնչվող նման փաստաթուղթ, որն ինքը երբեք չէր հրապարակի և ժողովրդին ցույց չէր տա, որ անգամ ներքին խոհանոցային ռազբորկաներում ինքը պայման է դնում հայրենիքին ծառայելու հարցը։
«Ինչքա՞ն միջոց պետք է ներդնեի նման փիառ իրականցնելու համար։ Լավ եմ արել գրել եմ, հպարտանում եմ գրածովս, պարկեշտ եմ պահել ինձ՝ ըստ գրածիս։ Բոլոր որոշումները կայացրել եմ իմ սեփական մտքի գեներացման արդյունքում ՝ ի շահ ժողովրդի»։
Պատգամավորը նշեց, որ իր լեզուն է երկար և անհամաձայնություներով հանդերձ պաշտպանելու է Գագիկ Ծառուկյանին, որովհետև նա է այն ժամանակ ղեկավարել ոչ իշխանական ուժերի քառյակը, այնուհետև եռյակը։
«Ես նրա հետ կիսել է հույս, պայքար, ձեր իսկ հակառակորդների դեմ պայքարը, երբ ձեր մեծ մասն անգամ չկար քաղաքական դաշտում։ Բա պետք է պաշտպանեմ, բա ինչ պետք է անեմ։ Բա գրել եմ, լավ եմ արել, կարևորը արդար եմ, ճիշտ եմ ու պաշտպանում եմ ժողովրդի շահը»։
Անդրադառնալով վարույթ իրականցնող մարմնի տրամադրած նյութերի հիման վրա պատրաստած տեսանյութին, Ուրիխանյանը նշեց, որ իր բարի համբավը արատավորելու համար պատրաստված է մի թուղթ , որի վրա գրված է «Բարգավաճ Հայաստանի» նախընտրական ցուցակ, բայց 2017 թվականին մասնակցել է ընտրություններին «Ծառուկյան դաշինքն» ու «Ալյանս» կուսակցությունը։ Ըստ պատգամավորի՝ նման փաստաթղթերը չպետք է տեղ գտնեին տվյալ նյութերում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



