Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 02:26

ԱԱԾ աշխատակիցները խուզարկում են Գագիկ Ծառուկյանի առանձնատունը

ԱԱԾ-ականները վաղ առավոտից  գտնվում են  ԲՀԿ առաջնորդ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանի Առինջի առանձնատանը, որտեղ խուզարկություններ են իրականացնում։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշել է  ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը։

Ըստ Զոհրաբյանի՝ խնդիրը կապված է 2017 թվականի պառլամենատական ընտրությունների ժամանակ մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուներից մեկի հետ ֆինանսական ինչ-որ հարցերի հետ։ «Այս ամենը կարծես դեժավյուի տպավարություն է թողնում։ Այս պահի դրությամբ մեր կուսակցականների, համախոհների տներում գտնվում են ԱԱԾ աշխատակիցներ»,-նշել  է նա։

Զոհրաբյանը նշել է, որ այս իշխանություններն ուղղակիորեն չի հանդուրժում այլակարծություն, գործում են նույն ձեռագրով, ինչ նախկին իշխանությունները 2015 թվականին։ Նա հայտնել է, որ  բավականին մեծաթիվ ԱԱԾ-ականներ կան ԲՀԿ առաջնորդի տանը։

Ակհայտ քաղաքական կոնտեքստ է, հավելել է մեկ այլ ԲՀԿ-ական՝ Արման Աբովյանը։

«Որպես ԲՀԿ գլխավոր քարտուղար ես արդեն տեղեկացրել եմ բոլոր միջազգային կառույցներին, բոլոր դեսպանատներին», նշել է Նաիրա Զոհրաբյանը։

Հիշեցնենք, որ հունիսի 5-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահը հրատապ նիստի ընթացքում հայտարարել է, որ կառավարությունն իր աշխատանքները 100 տոկոսով ձախողել է, եւ որ արմատական փոփոխությունների անհրաժեշտություն է զգացվում նաեւ հրաժարականների տեսքով։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+