Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +4°
  • Երևան+4°
  • Գյումրի−1°
  • Վանաձոր+10°
  • Կապան+11°
  • Սևան+5°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 12:13

Մենք խստորեն հետևում ենք ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ունեցող թեկնածուներին․ Շավարշ Քոչարյան

Մենք խստորեն հետևում ենք ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ունեցող թեկնածուներին․ Շավարշ Քոչարյան

Չնայած ԵԱՏՄ-ն տնտեսական կազմակերպություն է, սակայն ակտիվ արտաքին քաղաքականություն է վարում: Այս մասին ասել է ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ։

Նա նշել է, որ ակտիվ քաղաքականությունը երկու ուղղությամբ է դրսևորվում․ առաջինը՝ առանձին սուբյեկտների հետ ազատ առևտրի կամ արտոնյալ պայմաններով առևտրի ռեժիմի շուրջ պայմանագրերի կնքումն է, ինչն առավել ևս արտահայտվեց նախորդ տարի ՀՀ նախագահության ընթացքում, երբ հատուկ ուշադրություն դարձվեց արտաքին բաղադրիչին։ Մյուս ուղղությունը  դիտորդի կարգավիճակն է։ Դիտորդի կարգավիճակ այսօր ունի միայն մեկ պետություն՝ Մոլդովան։

Դիտորդի կարգավիճակ ստանալու համար այսօր ընթանում են բանակցություններ, կան դիմումներ․ դիտորդի կարգավիճակ ստանակու համար դիմել են Կուբան և Ուզբեկստանը։

«Ավելին, ժամանակին դա շատ նուրբ խնդիր էր, մենք շատ մեծ ջանքեր ենք գործադրել, որ դիտորդի կարգավիճակ ստացող պետության առջև դրվեն բավականաչափ լուրջ պահանջներ և դա բխում էր ԵԱՏՄ պայմանագրի 109-րդ հոդվածից, ըստ որի այն պետությունը, որ ցանկանում է դիտորդի կարգավիճակ ստանալ, պարտավորվում է չկատարել քայլեր, որոնք վնաս կհասցնեն որևէ անդամ պետությանը կամ կազմակերպությանն ամբողջությամբ»,- նկատել է Քոչարյանը։

Նա ընդգծել է, որ դա պատահական չեն արել, որովհետև ժամանակին փորձեր կային մեզ համար ոչ ընդունելի պետությունների՝ դիտորդի կարգավիճակ ստանալու հարցում. դա վերաբերում է մասնավորապես Ադրբեջանին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
  6. Հայաստանում գործարկվել է ռոբոտաշինության և արհեստական բանականության ARPI կենտրոնըՆոյեմբերի 22
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+