Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+9°
  • Կապան+10°
  • Սևան+3°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 11:17

Միջազգային կազմակերպությունների պարտքերը կուտակվել են 1990-ականներից․ Մնացականյան

Միջազգային կազմակերպությունների պարտքերը կուտակվել են 1990-ականներից․ Մնացականյան

Այսօր՝ հունիսի 11-ի, Ազգային ժողովում 2019 թվականի բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարեց միջազգային կազմակերպություններում անդամավճարների գծով Հայաստանի ծախսերը 30 տոկոսով ավելացնելու մասին:

Նախարարի խոսքով՝ անցյալ տարի Հայաստանը կատարել է բոլոր նման պարտավորությունները, այդ բոլոր կազմակերպություններում երկիրը լիիրավ անդամ է և ունի ձայնի իրավունք, ընդգրկված է ՄԱԿ-ի երկրների պատվավոր ցուցակում, որոնք պարբերաբար և ամբողջությամբ կատարում են իրենց ֆինանսական պարտավորությունները կառույցի առջև:

«2019 թվականից ՄԱԿ-ի բյուջեում Հայաստանի տարեկան վճարումներն ավելացել են մոտ 50 հազար դոլարով և կազմում են ավելի քան 195 հազար դոլար: Այս տարի Հայաստանն արդեն կատարել Է ՄԱԿ-ի առջև ստանձնած իր պարտավորությունները»,- ասաց Մնացականյանը։

Խոսելով վճարումների ավելացման պատճառների մասին՝ նախարարը տեղեկացրեց, որ դրանց չափը վերանայվում է երեք տարին մեկ և հիմնվում է ՀՆԱ-ի մի շարք ցուցանիշների հարաբերակցության վրա՝ բնակչության թվաքանակը, արտաքին պարտքը և այլն։

«Հայաստանն ունի անդամավճարների որոշակի պարտքեր Աշխատանքի միջազգային կազմակերպությունում, ԱՀԿ-ում և ՅՈՒՆԻԴՈՅՈՒՄ, որոնց Հայաստանը պարտք է ավելի քան 62 հազար շվեյցարական ֆրանկ, համապատասխանաբար 408 հազար դոլար և ավելի քան 350 հազար եվրո»,- ասաց նախարարը։

Մնացականյանի խոսքով՝ պարտքերը կուտակվել են 1990-ականների սկզբին, և այժմ Հայաստանը հետևում է մարման ժամանակացույցին:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+