Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 00:52

Մեծամորի ատոմակայանից երկար ավելի շատ վերցրել են, քան՝ տվել․ Փաշինյան

Մեծամորի ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի վերազինման համար տրամադրվող ռուսական վարկը՝ իր չափերով և պայմաններով, այնքան էլ հարմար չէ ատոմակայանի հետագա գործունեությունը կազմակերպելու համար։ Այս մասին այսօր՝ հունիսի 11-ին, Կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք հրաժարվում ենք այդ վարկի մի մասից և դրա փոխարեն՝ ներգարվում ենք ներքին աղբյուրներից միջոցներ, որը, աներկբա, շատ ավելի լավ պայմաններով է ներգրավվելու և ըստ էության, ավելի է մեծացնելու կառավարության լծակներն այդ վարկի օգտագործման արդյունավետության մակարդակը բարձրացնելու հարցում, որովհետեև նախկին պայմաններում մենք որոշակի սահմանափակումներ ունեիք՝ այդ թվում գնումներ իրականացնելու մասով, թե ումից և ինչպես է պետք գնումներ իրականացնել»,-ասաց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ այս պարագայում ՀՀ-ն կարողանում է գնումների գործընթացը դնել շուկայական տրամաբանության մեջ և շուկայից ձեռք բերել ապրանքներ՝ մրցակցային սկզբունքով, ինչը ենթադրում է, որ այս պարագայում ապրանքների գները կլինեն էականորեն ավելի ցածր, իսկ որակի առումով հույս ունեն, որ չի զիջի նրան, ինչ նախկինում ձեռք են բերել։

«Քանի որ ՀՀ Կառավարության և նրա քաղաքականության նկատմամբ կա վստահություն, նկատում ենք, որ ներքին շուկայում ավելի մեծ հետաքրքրություններ են ձևավորվում ՀՀ Կառավարությանը վարկավորելու և կարող են լինել մեծ պրոյեկտներ և այդ ֆինանսավորման համար դիմենք ոչ թե արտաքին, այլ՝ ներքին աղբյուրներին, ինչը, կարծում եմ էականորեն ընդլայնում է մեծ հնարավորությունների գործունեության դաշտը։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց, որ սա էլ հայկական կողմի համար տեմպի երաշխիք է և այս աշխատանքների արդյունքում ունենալու ենք ինքնարժեքի դրական միտում․ ըստ էության՝ նվազելու է համակարգում ինքնարժեքը, որը շատ կարևոր է, իսկ ռուսական վարկի պայմաններն այդ տեմպի հնարավորությունները սահմանափակվում էին։

Վարչապետն էլ նշեց, որ Մեծամորի ատոմակայանը երկար տարիներ եղել է մի օբյեկտ, որից ավելի շատ վերցրել են, քան՝ տվել՝ ամենատարբեր կոնտեքստներում և ամենատարբեր պատճառներով։

«Մենք կոնկրետ խնդիր ունենք ատոմակայանի արդյունավետությունը բարձրացնելու, և սա՝ ոչ միայն կառավարման, այլև էներգիտիկ անվտանգության ապահովման խնդիր է»,- ասաց վարչապետը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը հայտնել էր, որ Հայաստանը որոշել է հրաժարվել Մեծամորի ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի վերազինման նպատակով տրամադրվող ռուսական վարկից՝ հայտնելով, որ կիսատ մնացած աշխատանքները ՀՀ-ն կիրականացնի սեփական միջոցներով։

Կառավարությունն այսօր որոշեց ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի վերազինման համար ՀՀ պետբյուջեից տրամադրել 63,2 մլրդ ՀՀ դրամի բյուջետային վարկ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+