Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 01:07

Գյուղատնտեսության անկում կա. անգամ 0,7% աճը չի ապահովվել. Թանդիլյան

ԱԺ-ում շարունակվում է Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը:

Գյուղատնտեսության ոլորտում բյուջեի կատարողականը քննարկելիս «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը նկատեց, որ չնայած տարին նպաստավոր էր,  ծախսումներ են կատարվել, մինևնույնն է, գյուղատնտեսության ոլորտում անկում կա և նախատեսված 0,7 գյուղատնտեսական աճը հնարավոր չի եղել ապահովել և տպավորություն կա, որ եթե նախարարությունն այս ոլորտում ոչինչ չաներ, ոչինչ այլ կերպ չէր լինի:

Այս մտքի հետ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը չհամաձայնեց: Նա նշեց, որ այսօր կառավարության աջակցության ծրագրերը մեծ պահանջարկ ունեն, բայց այդ ծրագրերի արդյունքները անմիջապես չի զգացվում, որովհետև եթե, օրինակ, ինտենսիվ այգի են տնկում, այն մեկ տարում բերք չի տալիս:

Մանե Թանդիլյանը հետաքրքրվեց, որ եթե գիտեն, որ կատարելու են այնպիսի աշխատանքներ, որոնց արդյունքը միայն ապագայում է երևալու, ինչպես են կանխատեսում 0,7 տոկոսի ՀՆԱ-ի աճ:

«Կամ էլ պետք է ասեք, որ որևէ կապ չունի ձեր նախարարության կատարած ծրագրերը ՀՆԱ-ի աճի հետ: Ինչ-որ մի տեղ կապ է խզվում, ինչու նրեդաշնակ չի աշխատում գյուղատնտեսության ոլորտը»,-ասաց նկատեց Թանդիլյանը՝ ավելացնելով, որ գուցե մի քանի տարի անց Կառավարությունը անկումները բացատրի կորոնավիրուսով:

Նախարարը պատասխանեց, որ կորոնավիրուսը տնտեսության մյուս ոլորտների համեմատությամբ ավելի քիչ ազդեցություն է ունենալու գյուղատնտեսության ոլորտի վրա:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+