Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 00:15

Ամեն ինչ անելու եմ, որ Հայաստանն ունենա սեփական ավիացիան. Սուրեն Պապիկյան

Քաղավիացիայի ոլորտում այսօր արձանագրված խնդիրները մեկ օրում չեն առաջացել և ամենևին 2019թ-ի արգասիքը չեն: Այս մասին այսօր ԱԺ-ում 2019թ. Բյուջեի կատարողականի ժամանակ հայտարարեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

Նրա խոսքով՝  2019 թվականը Քաղավիացիայի համար աննախադեպ էր նրանով, որ  Եվրոպական մի քանի ավիաըկերություններ մուտք գործեցին Հայաստան՝ քաղաքացիների համար մատչելի տոմսեր ապահովելով:

Պապիկյանը նշեց, որ  ցանկալի կլիներ կանխել այսօրվա խնդիրները, բայց ունենք այն, ինչ ունենք:

«Մենք շարունակում ենք լինել Հայաստանի Հանրապետության բոլոր ղեկավարների իրավահաջորդը և մեր երկրում տեղի ունեցած ցնանկացած թերության պատասխանատուն դառնում ենք նաև մենք»,-ասաց նախարարը:

Պապիկյանը հայտարարեց, որ իրենց առջև դրել են տեղական փոխադրող ունենալու նպատակ.

«Ես դրա ջատագովն եմ և ամեն ինչ անելու եմ, որ ունենանք սեփական ավիացիան: Եվ, իհարկե, Հայաստանի Հանրապետության ավիափոխադրողների համար բաց լինեն: Բայց խոսքը վերաբերվում է իրական փոխադրոողների, ոչ վիրտուալ, ձևական, Հայաստանում գրանցված արհեստական միավորների մասին: Ես խոսում եմ իրական միավորների մասին, և մենք դրանում հետևողական ենք լինելու և լուծելու ենք առկա խնդիրները»,-ասաց Պապիկյանը:

Նա նշեց, որ Քաղավիացիայի պետական կոմիտեն աշխատանքային որոշակի փաթեթ ունի, որը ուրվագծում է, թե ինչ քայլերով պետք է առաջ գնա՝ խնդիրները հաղթահարելու համար: Նախարարը նշեց, որ այդ փաթեթը բաց և հասանելի կլինի հանրության համար:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+