Ես չգիտեմ, թե ինչ ռեժիմով է քննարկվել այն ժամանակ: Այսպես Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը խորհրդարանում մեկնաբանեց Գագիկ Ծառուկյանի մասով տարիներ առաջ կայացված դատավճռի հրապարկման օրինականլինելու հանգամանքը։
«Քառասուն տարի առաջվա դատական ակտը չգիտեմ ինչ ռեժիմով է այն ժամանակ քննարկվել։ Հիմա դատալեքս կայքում կարող եք տեսնել, եթե գաղտնի չէ ամբողջ բովանդալությունը։ Հիմա չեմ կարող մեկնաբանել դա ինչ փաստաթուղթ է», — ասաց Բադասյանը:
Նախարարը նաև չցանկացավ պատասխանել հարցին՝ արդյոք կա՞ն իրավական կարգավորումներ ՍԴ դատավորներին զրկելու աշխատավարձից, եթե վերջիններս չեն հաճախում աշխատանքի։
«Չեմ կարծում, որ ՍԴ աշախատակազմի ղեկավարի ասածներին պիտի պատասխանեմ», — նշեց Բադասյանը։
Ընդ որում՝ այսօր ՍԴ աշխատակազմի ղեկավարը լրագրողների հետ ճեպազրույցում նշել էր, որ Վահե Գրիգոյանը չի հաճախել աշխատանքի, սակայն ստացել է աշխատավարձ։
Դիտարկմանը, որ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հայտարարել է, որ կորոնավիրուսի հետ կապված պատշաճ բուժօգնություն մարդիկ չեն ստացել, դրա հետևանքով մահացել են, պետք է քրեական վարույթներ հարուցվեն, Ռուստամ Բադասյանը հարցրեց. «Ինքը հիմա որտե՞ղ է: Թույլ տվեք իր ասածները չմեկնաբանեմ»։
Հիշեցնենք՝ համացանցում հայտնվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ տարիներ առաջ տեղի ունեցած խմբակային բռնաբարության գործով դատավճռի «սքրինշոթերը»:
Դատավճռով՝ Գագիկ Ծառուկյանը մեղավոր է ճանաչվել հանցագործության կատարման համար և դատապարտվել 7 տարվա ազատազրկման. նա պատիժը կրել է ուղղիչ աշխատանքային գաղութում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







