Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան −1°
  • Երևան−1°
  • Գյումրի−6°
  • Վանաձոր+1°
  • Կապան+1°
  • Սևան−3°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 07:09

Երկրորդ պաշտոնանկությունը՝ Շաքիի դեպքի ֆոնին

Երկրորդ պաշտոնանկությունը՝ Շաքիի դեպքի ֆոնին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ հոկտեմբերի 7-ին Արծվիկ Գրիգորյանին ազատել է Զինված ուժերի Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից։ Հրամանագիրը հրապարակվել է նախագահի պաշտոնական կայքում։

Գրիգորյանն այդ պաշտոնում նշանակվել էր 2025 թվականի հոկտեմբերին։

Հատուկ բանակային կորպուսը ծառայություն է իրականացնում Սյունիքի մարզում։ Հուլիսից կորպուսը ղեկավարում է գեներալ-մայոր Գարեգին Պողոսյանը։

Գրիգորյանի պաշտոնանկությունը հաջորդել է Սյունիքի մարզի Շաքի գյուղում ադրբեջանցի զինծառայողի կողմից բնակավայրի ընտանիքի վրա հարձակման դեպքին։

Հոկտեմբերի 5-ին Փաշինյանը պաշտոնից ազատել էր նաև Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրենի տեղակալ Դավիթ Սանամյանին։ Նրա պաշտոնանկության պատճառը նույնպես չէր նշվել։

Սանամյանը ղեկավարել էր ԱԱԾ ռազմական հակահետախուզության դեպարտամենտը և համակարգել Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովին կից աշխատանքային խումբը։

Գրիգորյանի և Սանամյանի պաշտոնանկությունների կապը Շաքիում տեղի ունեցածի հետ պաշտոնապես չի հաստատվել։

Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևը հոկտեմբերի 1-ին մուտք էր գործել Սյունիքի մարզի Շաքի գյուղի տներից մեկը և հարձակվել ընտանիքի վրա։ Հարազատները պատմել էին, որ ընտանիքի մայրը՝ Անի Ավետիսյանը, երեխաներին պաշտպանելիս ձեռքով փակել էր ադրբեջանցու հրազենը, որի ժամանակ էլ կրակոցից կորցրել էր ձախ ձեռքի 3 մատը։

Նա վիրավորվել էր նաև ոտքից, Ավետիսյանի որդին դաստակի վնասվածք էր ստացել և վիրահատվել։ Դատարանը հոկտեմբերի 2-ին Մուսաևին կալանավորել էր երկու ամսով։ Ավելի ուշ ՀՀ առողջապահության նախարարությունից Armenia Today-ին հայտնել էին Ավետիսյանի վիրահատության մասին։

Կարդացեք նաև՝

Ադրբեջանցի զինծառայողից տուժած կնոջ մատն անդամահատել են, ոտքը՝ կրճատել․ ԶԼՄ

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+