Եթե ուզում եք քննադատել ձեր ընկերոջը, ապա խնդրում եմ դա անել ուղղակի։ Այս մասին այսօր՝ հունիսի 9-ին, ԱԺ–ում 2019 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը՝ պատասխանելով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի հարցին, թե Դուք հանդես ես գալիս քաղաքական գրառումներով, արդյոք դա ենթադրում է, որ այդ կերպ տարածում եք Ձեր ղեկավարության քաղաքական մոտեցումները։
«Չեմ հասկանում թե ինչո՞ւ եք ինձ թիրախավորում, տեղեկացնեմ, որ ինձնից առաջ այդ պաշտոնում պաշտոնավարել է պարոն Վլադիմիր Վարդանյանը՝ Հրայր Թովմասյանի որոշմամբ և այդ պաշտոնում պաշտոնավարելու շրջանում «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակով առաջադրել է ԱԺ պատգամավորության թեկնածու, մասնակցել է քարոզարշավի և ընտրվել է ԱԺ պատգամավոր։ Քաղաքական գործունեությամբ զբաղվելու ավելի ինտենսիվ ռեժիմ, քան պատգամավորության թեկնածու առաջադրվելը և ընտրվելը ես չեմ պատկերացնում։ Կարծում եմ այդ հարցում պարոն Վարդանյանի դիրքերը շահեկանորեն ավելի լավն են քան Ձերը, որովհետև ՀՀ օրենքով հանրային ծառայության մասին ՍԴ աշխատակազմի ղեկավարի պաշտոնը դա վարչական պաշտոն է, որը քաղաքական գործունեության, որևէ սահմանափակում և կաշկանդվածություն չի ներկայացնում»,- ասաց Ղազարյանը։
Նա նշեց, որ հնարավորինս ձեռնպահ է մնում քաղաքական դիրքորոշումներ հայտնել, ավելի շուտ՝ իր քաղաքացիական դիրքորոշումներն եմ արտահայտում, այդ հարցում շատ ազատ է, ինչպես նաև իրեն է ազատ եմ զգում նաև քաղաքական հայտարարություններ անել, բայց դրա կարիքն առայժմ չի եղել։
«Ես մշտապես արտահայտել և արտահայտում եմ իմ տեսակետները, երբ դրանք իմ սոցիալական տիրույթում են։ Ես ՍԴ–ի, ՍԴ դատավորների տեսակետներն արտահայտելու իրավունք չունեմ։ Առհասարակ Սահմանադրական դատարանի դատավորներն անկուսակցականներն են և նրանց ներկայացվում է քաղաքական զսպվածության պահանջեր և ՍԴ դատավորները քաղաքական գործունեությամբ չեն զբաղվում»,- ասաց նա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







