Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի0°
  • Վանաձոր+4°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 12:16

ՍԴ-ն հրաժարվել է քննել կառավարության ծրագրի վերաբերյալ ընդդիմության դիմումը

ՍԴ-ն հրաժարվել է քննել կառավարության ծրագրի վերաբերյալ ընդդիմության դիմումը

Սահմանադրական դատարանը հրաժարվել է քննել ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների դիմումը կառավարության ծրագրի վերաբերյալ՝ համարելով, որ ներկայացված հիմնավորումները բավարար չեն։ Որոշումը հոկտեմբերի 6-ին ստորագրել էր ՍԴ նախագահ Արման Դիլանյանը։

Ընդդիմադիր խմբակցությունները վիճարկել էին ԱԺ 2026 թվականի օգոստոսի 25-ի որոշումը՝ մատնանշելով ինչպես ընթացակարգային խախտումներ, այնպես էլ կառավարության ծրագրի «Հոգևոր անվտանգություն» բաժնի բովանդակությունը։

Նրանց պնդմամբ՝ Ազգային ժողովը խախտել էր կառավարության ծրագրի քննարկման ընթացակարգը՝ այն սկսելով մինչև մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության ավարտը։

Դիմումատուները վիճարկել էին նաև Հայ Առաքելական եկեղեցուն վերաբերող դրույթները՝ պնդելով, որ դրանք առնչվում են եկեղեցու ներքին կառավարմանը և կարող են խախտել խղճի ու կրոնի ազատության սահմանադրական երաշխիքները։

Կառավարության ծրագրի «Հոգևոր անվտանգություն» բաժնում խոսվում է եկեղեցու ղեկավարության փոփոխության, կաթողիկոսական գահի տեղապահի ընտրության, եկեղեցու կանոնադրության ընդունման և նոր կաթողիկոսի ընտրության մասին։

ՍԴ-ն արձանագրել է, որ դիմումը չի պարունակում բավարար հիմնավորումներ՝ վիճարկվող որոշման սահմանադրականությունն ըստ էության քննելու համար։

Դատարանը նաև նշել է, որ կառավարության ծրագրում ներառված համապատասխան դրույթները քաղաքական բնույթի հայտարարություններ են և ինքնին նորմատիվ կարգավորում չեն սահմանում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+