Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր−1°
  • Կապան+2°
  • Սևան−5°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 05:29

ԵԽ-ն հայ գերիներին ազատելու պահանջով բանաձև է ընդունել

ԵԽ-ն հայ գերիներին ազատելու պահանջով բանաձև է ընդունել

Եվրոպական խորհրդարանը (ԵԽ) Ադրբեջանում պահվող հայ գերիներին, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ներկայացուցիչներին անհապաղ և անվերապահ ազատ արձակելու պահանջով բանաձև է ընդունել։

Բանաձևն ընդունվել է 492 կողմ և 23 դեմ ձայնով։ Հայ գերիներին վերաբերող դրույթները վերջնական տեքստում ներառվել են բանաձևի համահեղինակ, ԵԽ ֆրանսիացի պատգամավոր Մարինա Մեզյուրի ջանքերով։

«ԵԽ-ն կրկին իր խոր մտահոգությունն է հայտնում Ադրբեջանում հայ քաղբանտարկյալների և ռազմագերիների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի նախկին բարձրաստիճան ներկայացուցիչների կալանավորման կապակցությամբ, կոչ է անում անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել նրանց և հարգել նրանց հիմնարար իրավունքները»,- ասված է բանաձևում։

Քվեարկությունից հետո Մեզյուրը քննադատել է Եվրամիությանը (ԵՄ)՝ Ադրբեջանի նկատմամբ դատապարտող հայտարարությունները գործնական քայլերով չամրապնդելու համար։ Նա զգուշացրել է, որ ԵՄ-ն կարող է կորցնել իր նկատմամբ վստահությունը, եթե Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումները դատապարտող հայտարարություններին գործնական քայլեր չհետևեն։

Փաստաթղթով Եվրախորհրդարանը դատապարտել է նաև Ադրբեջանում ընդդիմության, անկախ լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության նկատմամբ համակարգային ճնշումները։ 

Եվրախորհրդարանը նաև քննադատել է ԵՄ ներկայացուցիչներին՝ Ադրբեջան կատարած վերջին բարձր մակարդակի այցերի ընթացքում քաղբանտարկյալների հարցը հրապարակայնորեն չբարձրաձայնելու համար։ Փաստաթղթում ընդգծվում է, որ ԵՄ-ի և Ադրբեջանի հարաբերությունների հետագա խորացումը պետք է պայմանավորված լինի քաղաքական դրդապատճառներով կալանավորված անձանց ազատ արձակմամբ և ընդդիմության, անկախ լրատվամիջոցների ու քաղաքացիական հասարակության նկատմամբ ճնշումների դադարեցմամբ։

Բանաձևով Եվրախորհրդարանը նաև Ադրբեջանին կոչ է արել ամբողջությամբ կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ քաղաքական դրդապատճառներով քրեական հետապնդումների վերաբերյալ վճիռները և դատապարտել է արտերկրում բնակվող քննադատների նկատմամբ Ադրբեջանի իշխանությունների անդրսահմանային ճնշումները։

Եվրոպական խորհրդարանը նախկինում ևս բազմիցս պահանջել էր Ադրբեջանից ազատ արձակել հայ ռազմագերիներին և պահվող այլ անձանց։ Նման պահանջներ ներառվել էին 2021, 2023, 2024, 2025 և 2026 թվականների այլ բանաձևերում։ Բաքվում պաշտոնական տվյալներով պահվում է 19 հայ գերի։ Նրանց թվում են նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները, որոնց Բաքվի դատարանը դատապարտել էր 20 տարվա  կամ ցմահ ազատազրկման։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+