Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 01:28

Ալիևը ՀՀ-ից տեղեկություններ է պահանջել անհետ կորած ադրբեջանցիների մասին

Ալիևը ՀՀ-ից տեղեկություններ է պահանջել անհետ կորած ադրբեջանցիների մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանից պահանջել է տրամադրել անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի, զանգվածային և անհատական գերեզմանների տեղակայման մասին տեղեկություններ, բացել համապատասխան արխիվները և նպաստել վկաների ցուցմունքների հավաքագրմանը։ Այս մասին նա հայտարարել է Բաքվում անհետ կորածների հարցով միջազգային համաժողովի մասնակիցներին ուղղված ուղերձում, հաղորդել են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ալիևն այդ տեղեկությունների տրամադրումը համարում է Երևանի իրավական և մարդասիրական պարտավորությունը, ինչպես նաև խաղաղությանը նվիրվածության գործնական արտահայտություն և փոխադարձ վստահության ամրապնդմանն ուղղված ներդրում։

Նա նաև առաջարկել է Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) շրջանակում ստեղծել անհետ կորածների հարցերով հատուկ մեխանիզմ։

Ալիևի խոսքով՝ կայուն խաղաղության հաստատումը պահանջում է ոչ միայն քաղաքական պայմանավորվածություններ, այլև հակամարտության մարդասիրական հետևանքների վերացում։ Անհետ կորածների ճակատագրերի պարզաբանումը նա համարել է այս գործընթացի անբաժանելի մասը։

«Մարդկանց ճակատագրերին վերաբերող տեղեկությունները չպետք է քաղաքական պայմանների առարկա դառնան»,- ասված է ուղերձում։

Միաժամանակ, ուղերձում Ալիևը չի հայտնել՝ արդյոք Բաքուն պատրա՞ստ է հայկական կողմին տեղեկություններ տրամադրել անհետ կորած հայերի ճակատագրի մասին։ Նա չի անդրադարձել նաև հայ ռազմագերիների և Ադրբեջանում պահվող մյուս անձանց ազատ արձակման հարցին։

Հայաստանից բազմիցս բարձրաձայնել են 1990-ականներից և 44-օրյա պատերազմից հետո անհետ կորած հայերի ճակատագրերի պարզաբանման հարցը՝ Ադրբեջանից ակնկալելով նրանց գտնվելու վայրի և հնարավոր գերեզմանատեղիների վերաբերյալ տեղեկություններ։

Ալիևի պնդմամբ՝ Ադրբեջանում գրանցված է ավելի քան 4000 անհետ կորած անձ, իսկ Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում հայտնաբերվել են ադրբեջանցիների գերեզմաններ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+