ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարզպետներին և «Քաղաքացիական պայմանագրի» (ՔՊ) տարածքային ներկայացուցիչներին զգուշացրել է, որ հոկտեմբերի 25-ին և նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում իրենց առաջադրած թեկնածուների պարտության դեպքում անձամբ են պատասխանատվություն կրելու, գրել է «Իրավունք» թերթը։
ՔՊ վարչության վերջին նիստում որոշվել էր, թե ով կգլխավորի կուսակցական ցուցակն Աբովյանի համայնքապետի ընտրություններում։ Թեկնածուն Հրազդանի անտառտնտեսության տնօրեն Հովհաննես Աբրահամյանն է։ Սեպտեմբերի 29-ին նա ելույթ էր ունեցել ՔՊ վարչության նիստում, որտեղ քննարկվել էր նրա թեկնածության առաջադրման հարցը։
ԶԼՄ-ները սեպտեմբերի 25-ին գրել էին, որ Սյունիքում սպասվող ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի ընթացքում արձակուրդ կմեկնի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, որի «վրա դրված է» ՔՊ-ի մարզային ընտրարշավի պատասխանատվությունը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







