Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր−1°
  • Կապան+2°
  • Սևան−5°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 04:50

Այդ քաղաքական շրջանակները կորոնավիրուսի համավարակի ավարտի հետ ավարտվելու են. Փաշինյան

Այսօր պարետատան նիստից հետո Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի Վահան Արծրունու գրառման մասին հարցին՝ ասաց, որ այդ հրապարակումից երեք օր  այդ թեման արդեն լուծված է եղել, և նախարարությունը համապատասխան բուժհաստատության հետ կայացրել է որոշում։

«Մենք երեկ էլի բաց հայտարարություն ենք տվել, չնայած մինչ այդ Առողջապահության նախարարությունը բոլոր հնարավոր ԲԿ-ների հնարավորությունները գույքագրել է և ըստ անհրաժեշտության կայացրել որոշում։ Երեկվանից մենք տվել ենք բաց հայտարարություն։ Եվ այդ բաց հայտարարությանը կարող են արձագանքել»։,-ասաց Փաշինյանը՝ ավելացնելով, որ առողջապահական հիմնարկները ծավալվում են ըստ անհրաժեշտության։

«Եվ էլի ուզում եմ ասել մի բան՝ առողջապահական ծավալումը միայն շենք ու սարքավորում չէ, շատ կարևոր է, որ այդ շենքերն ու սարքավորումներն օգտագործվեն բարձր որակավորմամբ մասնագետների կողմից, որպեսզի մենք լավ վիճակում գտնվող շենքում կարողանանք ապահովել նաև բարձր որակի բուժսպասարկում»,- նշեց նա։

Փաշինյանի գնահատմամբ՝ կորոնավիրուսի հետ կապված շահարկումները շատ են։

«Ես հանգիստ եմ վերաբերվում այդ շահարկումներին, այդ շահարկումներին և քննադատություններին մենք ուշադիր հետևում ենք։ Եվ քննադատությունների համատեքստում քննում ու վերաքննում ենք մեր գործողությունները։  Բայց կարող եմ արձանագրել, որ Հայաստանում կորոնավիրուսի համավարակի հետ կապված շատ հատկանշական իրավիճակ է արձանագրվել, և Հայաստանում դաշտը կարելի է բաժանել երկու մասի՝ մարդիկ, ովքեր շահագրգռված են, որ կորոնավիրուսի վարակը հնարավորինս տարածվի և հնարավորինս վատ ընթացք ստանա, նրանք հայտնի քաղաքական շրջանակներն են։ Բայց ես ուզում եմ ասել, որ այդ քաղաքական շրջանակները կորոնավիրուսի համավարակի ավարտի հետ ավարտվելու են։ Այսինքն՝ նրանք ավարտված են, բայց այդքան էլ լավ չեն հասկանում, որ ավարտված են։ Նրանք, ովքեր լավ չեն հասկանում և հասկանալու հետ կապված օբյեկտիվ, բնածին պրոբլեմ ունեն, մենք նրանց տեսանելի և հասկանալի կերպով կբացատրենք։ Այս անգամ, համոզված եղեք, նրանք ցկյանս կհասկանան և այլևս չեն փորձի քիթները խոթել այնտեղ, որտեղ իրենց տեղը չէ։ Մենք բոլորս գիտենք, թե որն է նրանց տեղը, և բոլորը ըստ ընթացակարգերի կհայտնվեն իրենց արժանի տեղերում»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանի խոսքով ՝ ՀՀ ժողովրդի վստահությունը վայելող կառավարության նկատմամբ սաբոտաժային քայլերն արժանանալու են գնահատականի, և այդ գնահատականի հասցեատերերը արժանանալու են կոնկրետ ճակատագրերի։ «Նրանք նետվելու են Հայաստանի քաղաքական պատմության աղբանոցը, նրանք այնտեղ են դե ֆակտո, և այնտեղ լինելու փաստը դե յուրե կարձանագրվի շուտով»,- նշեց նա։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+