Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+2°
  • Կապան+2°
  • Սևան−2°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 23:21

ՏԻՄ ընտրություններին ընդառաջ ընդդիմության վրա ճնշումներ կան․ ԶԼՄ

ՏԻՄ ընտրություններին ընդառաջ ընդդիմության վրա ճնշումներ կան․ ԶԼՄ

Հոկտեմբերի 25-ին Արտաշատում կայանալիք ՏԻՄ ընտրություններին ընդդիմության մասնակցությունն ուղեկցվում է ճնշումներով և վարչական ռեսուրսի կիրառմամբ, «Հրապարակ» օրաթերթին հայտնել է ՀՅԴ-ից Արտաշատի համայնքապետի թեկնածու առաջադրված Գերասիմ Վարդանյանը։ 

Արտաշատում առաջադրվել է քաղաքական երեք ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիրը», ՀՅԴ-ն և «Նոր դարաշրջան» կուսակցությունը։

Հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարել են նաև խորհրդարանական ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան»-ը և «Հայաստան»-ը։ «Ուժեղ Հայաստանը» թեկնածուների ցուցակ է առաջադրել Ստեփանավանում։

Վարդանյանի խոսքով՝ նկատելի են վարչական լծակների կիրառման, մանիպուլյացիաների և վախի մթնոլորտ ձևավորելու փորձեր։ Նրա տեղեկություններով՝ ավագանու թեկնածուներին սպառնում են, թե ընդդիմադիր ցուցակում ընդգրկվելու դեպքում աշխատանքից կհեռացնեն նրանց հեռավոր ազգականներին, այդ թվում՝ դպրոցներում աշխատող հարազատներին։

Վարդանյանի պնդմամբ՝ սպառնալիքներից հետո որոշ մարդիկ հրաժարվել են ընդգրկվել ավագանու թեկնածուների ցուցակում։ ՀՅԴ թեկնածուն հայտարարել է, որ բանտարկության սպառնալիքները չեն կարող կանգնեցնել իրենց պայքարը, իսկ իրենց գլխավոր նպատակն է ՏԻՄ-երում բացառել գործող իշխանության վերարտադրությունը և համախմբել իշխանության դեմ քվեները։

Հայաստանի 46 համայնքում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ։ Դրանց թվում կլինեն այնպիսի մարզկենտրոններ, ինչպիսիք են Աշտարակը, Արտաշատը, Արմավիրը, Գավառը, Վանաձորը, Հրազդանը, Կապանը, Եղեգնաձորը և Իջևանը։


© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+