Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+5°
  • Կապան+7°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 13:21

Բաքուն ՀՀ-ում «աղվանական ժառանգություն» փնտրելու ծրագրեր ունի․ Կարապետյան

Բաքուն ՀՀ-ում «աղվանական ժառանգություն» փնտրելու ծրագրեր ունի․ Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն ահազանգել է Հայաստանի տարածքում հայկական քրիստոնեական հուշարձաններն իբրև «աղվանական ժառանգություն» ուսումնասիրելու ադրբեջանական նախաձեռնության մասին։

Նա արձագանքել է, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կազմակերպության՝ համապատասխան աշխատանքային խումբ ստեղծելու հայտարարությանը։ Կազմակերպությունը նախատեսում է ուսումնասիրել եկեղեցիները, մատուռները, խաչքարերն ու վանքերը՝ այդ աշխատանքը կապելով նաև ադրբեջանցիների՝ Հայաստան «վերադարձի» գաղափարի հետ։

«Ադրբեջանցիները պատրաստվում են «խաղաղության»։ Ինչո՞ւ «Ուժեղ Հայաստանը» չի նկատում՝ ինչքան խաղաղ են ադրբեջանցիների նպատակները»,- գրել է Կարապետյանը։

Նա հեգնանքով «խաղաղության աղավնիներ» է անվանել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևին։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ աշխատանքային խումբը նախատեսում է ուսումնասիրել Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի, այդ թվում՝ Սևանա լճի ավազանի հուշարձանները։ Կազմակերպության հայտարարության մեջ ուսումնասիրության տարածքները ներկայացված են «Զանգեզուր», «Դարալագյազ» և «Գյոյչա» անվանումներով։

Կազմակերպությունը պնդում է, որ թեմային վերաբերող հարյուրավոր փաստաթղթեր ունի և մտադիր է լրացուցիչ նյութեր որոնել արտասահմանյան արխիվներում ու ձեռագրերի ֆոնդերում՝ դրանք մեկ շտեմարանում համախմբելու նպատակով։

Ըստ հայտարարության՝ ուսումնասիրությունների նպատակներից է նաև փաստագրել ադրբեջանցիների՝ Հայաստան «վերադարձի պատմամշակութային հիմքերը»։

Ավելի վաղ Ադրբեջանի մշակութային ժառանգության պահպանության, զարգացման և վերականգնման պետական ծառայության ղեկավար Սաբինա Հաջիևան հայտարարել էր Հայաստանի տարածքում իբրև «ալբանական ժառանգությունն» ուսումնասիրելու անհրաժեշտության մասին։ 

Հաջիևը սեպտեմբերի 12-ին օտարերկրյա դիվանագետների հետ Գանձասար և Դադիվանք այցելության ժամանակ հայկական վանքերը նույնպես ներկայացրել էր որպես «Կովկասյան Ալբանիայի ժառանգություն»։ Գանձասարում նա ցուցադրել էր դատարկ էջերով ձեռագրերի պատճեններ՝ դրանք անվանելով հայկական պատմական ենթադրյալ «կեղծարարության» ապացույց։

Մատենադարանը պարզաբանել էր, որ Գանձասարի թանգարանում ցուցադրվել են հատուկ պատրաստված պատճեններ, իսկ բնօրինակները պահվում են Երևանում։ Հաստատության տնօրեն Արա Խզմալյանի խոսքով՝ դրանք երբեք չեն պահվել Գանձասարում՝ անվտանգության անհրաժեշտ պայմանների բացակայության պատճառով։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունն անվանել էր «անընդունելի և անհասկանալի»՝ ընդգծելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը խնամքով վերաբերվելու անհրաժեշտությունը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+