Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+2°
  • Կապան+1°
  • Սևան−2°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 00:40

Միքայելյանը կասկածի տակ է դրել ՀՀ պետական սահմանի առկայությունը

Միքայելյանը կասկածի տակ է դրել ՀՀ պետական սահմանի առկայությունը
Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը կասկածի տակ է դրել Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված պետական սահմանների առկայությունը՝ նշելով, որ դրանք դեռ պետք է վերջնականապես հաստատվեն սահմանազատման գործընթացի արդյունքում։ «Չգիտեմ՝ կա՞ պետություն, որ առանց պետական սահմանների անկախ է։ Ասում ենք՝ անկախ ենք, կա՞ օրինական, միջազգայնորեն ճանաչված պետական սահման»,– Անկախության 35-րդ տարեդարձի օրը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասել է Միքայելյանը։

Լրագրողների դիտարկմանը, որ Հայաստանը միջազգային մակարդակով ճանաչված է 29 743 քառ. կմ տարածքով, Միքայելյանը կրկին հարցրել է՝ «Պետական սահման ունե՞նք», և հավելել, որ Հայաստանը պետք է գնա պետական սահմանների վերջնական հաստատման ճանապարհով։

Նրա խոսքով՝ սահմանազատման գործընթացը պետք է ավարտին հասցնեին նախորդ իշխանությունները։

«Մենք ասում ենք, որ 35 տարի է՝ անկախ ենք, ունեցե՞լ ենք պետական սահման։ Տա Աստված՝ վերջնականապես պետական սահմաններ ունենանք, խաղաղություն հաստատվի, երկիրը զարգանա»,- շեշտել է Միքայելյանը։

Հարցին, թե այդ դեպքում ինչպե՞ս է Հայաստանը համագործակցել միջազգային կառույցների հետ, Միքայելյանը պատասխանել է, որ Հայաստանն «ուրիշ պետության վասալ» էր և տարիների ընթացքում կատարել է իրեն թելադրվածը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+