Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր−1°
  • Կապան+2°
  • Սևան−5°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 05:19

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները պարգևավճարները կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները պարգևավճարները կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին

Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարները կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին, հայտնել է խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Նա նշել է, որ միջոցները կտրամադրվեն տիգրանաշենցիների համար առավել կարևոր կարիքների լուծմանը։

«Զարգացո՛ւմ, այլ ոչ թե հանձնում»,- որոշումը մեկնաբանել է խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

Աբրահամյանի խոսքով՝ միջոցների օգտագործման մանրամասն հաշվետվությունը կհրապարակվի առաջիկա շաբաթների ընթացքում։

ԱԺ պատգամավորներին, աշխատակազմի պետական ծառայողներին և աշխատողներին Անկախության տոնի առթիվ միանվագ դրամական պարգևավճարներ մասին կադգադրությունն ստորագրել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ սեպտեմբերի 18-ին։ Վճարումների չափերը կարգադրության հիմնական տեքստում նշված չեն։

Տիգրանաշենի կարգավիճակի շուրջ քննարկումները կրկին ակտիվացել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից հետո։ Վերջին շրջանում վարչապետը գյուղի վերաբերյալ օգտագործում է նաև ադրբեջանական «Քյարքի» անվանումը։ Սեպտեմբերի 11-ի ճեպազրույցում Փաշինյանը հայտարարել էր, որ «Քյարքին», ինչպես նա անվանում է Տիգրանաշենը, և մյուս անկլավները չեն մտնում Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված 29 743 քառակուսի կիլոմետր տարածքի մեջ, մինչդեռ Արծվաշենը, նրա խոսքով, մտնում է։

«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը դեմ էր արտահայտվել Տիգրանաշենն Ադրբեջանին հնարավոր հանձնելուն և հայտարարել, որ իր թիմը գյուղի՝ որպես զբոսաշրջային և արտադրական կենտրոնի զարգացման ծրագիր է մշակում։ Նարեկ Կարապետյանը Տիգրանաշեն կատարած այցի ժամանակ հայտարարել էր, որ «Տիգրանաշենի համար «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է զարգացում, «Քաղաքացիական պայմանագիրը»՝ հանձնում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+