Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +3°
  • Երևան+3°
  • Գյումրի−1°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 20:42

Հայաստանի և Թուրքիայի հեռարձակման կարգավորողները հուշագիր են մշակում

Հայաստանի և Թուրքիայի հեռարձակման կարգավորողները հուշագիր են մշակում

Հայաստանի և Թուրքիայի հեռարձակման ոլորտի կարգավորող մարմինները համագործակցության հուշագիր են մշակում, տեղեկանում ենք Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովից (ՀՌՀ)։

Հուշագրի հնարավոր ստորագրումը քննարկվել էր սեպտեմբերի 16-ին Սոֆիայում՝ ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանի և Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհրդի նախագահի տեղակալ Դենիզ Գյուլերի հանդիպման ժամանակ։ Նշվում է, որ հուշագրի նախագիծն արդեն մշակման փուլում է, սակայն դրա բովանդակության վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվում։

Կողմերը քննարկել են նաև հեռարձակման ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները, այդ թվում՝ փորձի և մասնագիտական գիտելիքների փոխանակումը, ոլորտային երկխոսության ակտիվացումը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նախաձեռնությունների իրականացումը։

Հակոբյանն ու Գյուլերն անդրադարձել են նաև հեռարձակման ոլորտի զարգացումներին և առկա մարտահրավերներին։ Նրանք կարևորել են երկու կարգավորող մարմնի միջև հանդիպումների շարունակականությունը, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային հարթակներում համագործակցության ընդլայնումը։

Հայաստանի և Թուրքիայի ցամաքային սահմանը փակ է 1993 թվականից։ 2022 թվականից երկու երկրները բանակցություններ են վարում հարաբերությունների կարգավորման շուրջ, որի շրջանակում հանդիպումներ են տեղի ունենում նաև մասնավոր հատվածի ներկայացուցիչների միջև։

Կարդացեք նաև՝ 

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով

Հայ և թուրք գործարարները որոշել են ակտիվացնել առևտուրն ու կոչ արել բացել սահմանը

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+