Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+4°
  • Վանաձոր+10°
  • Կապան+9°
  • Սևան+5°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 15:48

Ընդդիմությունը շուրջօրյա բողոքի ակցիաներ է նախատեսում․ ԶԼՄ

Ընդդիմությունը շուրջօրյա բողոքի ակցիաներ է նախատեսում․ ԶԼՄ

Ընդդիմությունն ու Արցախից բռնի տեղահանված քաղաքացիները նախատեսում են սեպտեմբերի 27-ին՝ Ազատության հրապարակում, շուրջօրյա բողոքի ակցիաներ, նստացույց և վրանների տեղադրում կազմակերպել, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ըստ թերթի՝ սեպտեմբերի 27-29-ը հանրահավաք անցկացնելու թույլտվություն ստանալու համար Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը դիմել է Երևանի քաղաքապետարան։ Սակայն իշխանությունները թույլատրել են հանրահավաքն անցկացնել միայն սեպտեմբերի 27-ին՝ ժամը 14:00-22:00-ն։

Լրատվականը տեղեկացել է, որ կազմակերպիչները երկօրյա հավաքի անցկացումը չթույլատրելու դեպքում մտադիր են անցնել ինքնաբուխ գործողությունների։

Ակցիաների օրակարգում սոցիալական, քաղաքական և Արցախ վերադարձի հարցերն են։ Բողոքի մասնակիցները նշում են, որ բնակապահովման աջակցության գործող ծրագիրը բավարար չէ բնակարան ձեռք բերելու համար, իսկ բնակվարձերի թանկացման պատճառով որոշ ընտանիքներ ապաստանել են Արցախի ներկայացուցչության շենքում։

Բողոքի ակցիաների մյուս պահանջները վերաբերում են 2023 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով զոհվածների աճյունների արտաշիրմմանն ու Հայաստան տեղափոխմանը, ինչպես նաև Արցախի ներկայացուցչության շենքի պահպանմանը, որի շուրջ ներկայում դատական գործընթացներ են ընթանում:

Ազգային ժողովում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանը բարձրացրել էր այս խնդիրը, ինչին ի պատասխան՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ թույլ չի տա «պետության մեջ պետության» գոյություն և վերահաստատել էր Արցախի պետական ինստիտուտների լուծարման անհրաժեշտությունը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+