Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+2°
  • Կապան+2°
  • Սևան−2°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 22:56

Ընդդիմությունը ՏԻՄ ընտրություններում կարող է աջակցել անկախ թեկնածուների. ԶԼՄ

Ընդդիմությունը ՏԻՄ ընտրություններում կարող է աջակցել անկախ թեկնածուների. ԶԼՄ

Հայաստանի ընդդիմադիր ուժերը քննարկում են Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) առաջիկա ընտրություններին անկախ թեկնածուների կամ չեզոք կուսակցական ցուցակների միջոցով մասնակցության տարբերակը, գրել է «Հրապարակ»-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Թերթի տեղեկություններով՝ ընդդիմության նման որոշումը պայմանավորված է թեկնածուների նկատմամբ հնարավոր քաղաքական հետապնդումների մտավախությամբ։

Քննարկվող տարբերակներից մեկի համաձայն՝ թեկնածուները կարող են առաջադրվել որպես անկախ թեկնածուներ կամ չեզոք կուսակցական ցուցակներով, իսկ ընդդիմադիր ուժերը կաջակցեն նրանց՝ առանց թեկնածուներին ուղղակիորեն իրենց կուսակցությունների հետ կապելու։

Պարբերականի տվյալներով՝ հենց այս քննարկումներով է պայմանավորված նաև այն հանգամանքը, որ ընդդիմադիր ուժերը դեռևս չեն հայտարարել ՏԻՄ ընտրություններին մասնակցության ձևաչափի և իրենց թեկնածուների մասին։

ՏԻՄ ընտրություններին մասնակցելու մասին հուլիսի 7-ին հայտարարել էր «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ ընդգծելով, որ իր գլխավորած ուժը մտադիր է քաղաքական փոփոխություններն սկսել մարզերից, մասնակցել ՏԻՄ ընտրություններին և հաղթանակներ տանել։ «Հայաստան» դաշինքը ևս սեպտեմբերի 8-ին հայտարարել էր ընտրություններին մասնակցելու մասին։


© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+