Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան −1°
  • Երևան−1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր−1°
  • Կապան+2°
  • Սևան−5°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 07:43

ՔՊ-ն չընտրեց «Ուժեղ Հայաստանի» թեկնածուին, Վարդանյանն ընտրվեց փոխնախագահ

ՔՊ-ն չընտրեց «Ուժեղ Հայաստանի» թեկնածուին, Վարդանյանն ընտրվեց փոխնախագահ

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում «Ուժեղ Հայաստան» խմբակցության կողմից առաջադրված Վրույր Այվազյանը չի ընտրվել փոխնախագահ, իսկ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում այդ պաշտոնում ընտրվել է «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Ծովինար Վարդանյանը։ Հանձնաժողովների նիստերի ուղիղ հեռարձակումները՝ Armenia Today-ի Youtube-ի ալիքում։ 

Այվազյանի թեկնածությանը կողմ են քվեարկել միայն ընդդիմադիր պատգամավորները, իսկ ՔՊ ներկայացուցիչները չեն աջակցել նրան, ինչի հետևանքով Այվազյանը չի ստացել ընտրվելու համար անհրաժեշտ թվով ձայներ։ Նա հայտարարել էր, որ ընտրվելու դեպքում իր հիմնական խնդիրներից մեկը լինելու էր խորհրդարանական վերահսկողության ուժեղացումը և հանձնաժողովի բնականոն աշխատանքի ապահովումը։

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում ՔՊ-ն առաջադրել էր Վարդանյանի թեկնածությունը։ «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունները հայտարարել էին, որ դեմ են նրա թեկնածությանը։ Ընդդիմադիր պատգամավորների գնահատմամբ՝ Վարդանյանի նախագահության տարիներին հանձնաժողովը պատշաճ խորհրդարանական վերահսկողություն չի իրականացրել կառավարության ֆինանսական և բյուջետային քաղաքականության նկատմամբ։ ՔՊ-ի կողմ ձայների արդյունքում, սակայն, Վարդանյանն ընտրվել է հանձնաժողովի փոխնախագահ։

Վարդանյանն իր ելույթում հայտարարել էր, որ Հայաստանի ֆինանսական համակարգը պետք է արձագանքի կառավարության տնտեսական դոկտրինում ամրագրված զարգացումներին։ Նա կարևորել է նաև կապիտալի շուկայի զարգացումը և խոստացել այդ ուղղությամբ նախաձեռնող լինել։

Ավելու ուշ ՔՊ խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանն ընտրվել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։ Կարապետյանի թեկնածությանը կողմ է քվեարկել հանձնաժողովի չորս անդամ, դեմ՝ երեքը։

ՔՊ պատգամավոր Զարուհի Բաթոյանն էլ ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։ ՔՊ պատգամավոր Սոնա Ղազարյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։

Ավելի ուշ ՔՊ պատգամավոր Վահե Ղալումյանն ընտրվել է ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։

Օգոստոսին ՔՊ-ն դեմ էր քվեարկել նաև «Ուժեղ Հայաստանի»՝ ԱԺ երեք մշտական հանձնաժողովի նախագահների պաշտոններում առաջադրած Հայկ Ֆարմանյանի, Արեգա Հովսեփյանի և Դավիթ Ղազինյանի թեկնածություններին։ Ավելի ուշ ՔՊ-ն չէր աջակցել նաև Տարածքային կառավարման հանձնաժողովի նախագահի պաշտոնում խմբակցության առաջադրած Իրինա Յոլյանին։

Կարդացեք նաև՝

ԱԺ-ն 4 մշտական հանձնաժողովների փոխնախագահներ է ընտրում

Թարմացված է՝ 9.09.2026 | 16:51

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+