ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա, որտեղ կմասնակցի Միջազգային տիեզերական գագաթնաժողովի, այդ մասին նա հայտնել է սոցիալական ցանցերում։
Փաշինյանը տեղեկացրել է, որ այցի շրջանակում կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, ինչպես նաև մի շարք այլ հանդիպումներ կունենա։
Գագաթնաժողովը Փարիզում կանցկացվի սեպտեմբերի 9-10-ը՝ Մակրոնի նախաձեռնությամբ։ Սպասվում է շուրջ 2000 մասնակցի և մոտ 120 երկրի պատվիրակությունների ներկայություն։ Մասնակիցների թվում են Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Եվրոպական տիեզերական գործակալության գլխավոր տնօրեն Յոզեֆ Աշբախերը։ Գագաթնաժողովին կմասնակցեն նաև միջազգային կազմակերպությունների և տիեզերական արդյունաբերության ներկայացուցիչներ, գիտնականներ և տիեզերագնացներ։
Կառավարության մամուլի ծառայությունը դեռ չի հայտնել, թե Մակրոնից բացի ո՞ւմ հետ են նախատեսված Փաշինյանի հանդիպումները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







