Գուրգեն խաչատրյանիի անհետանալու հետ կապված աշխատանքները շարունակվում են: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Էդվարդ Մարտիրոսյանը՝ անդրադառնալով Պետական եկամուտների կոմիտեի նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանի որդո, Ucom ընկերության սեփականատերերից Գուրգեն Խաչատրյանի հետախուզմանը:
Հարցին՝ երկրու՞մ է, թե՞ լքել է երկրի տարածքը, ԱԱԾ տնօրենն ասաց, որ ՀՀ սահմաններով նրա տեղաշարժը չի ֆիքսվել:
Ինչ վերաբերում է շրջանառվող լուրերին, թե Գուրգեն Խաչատրյանը Ռուսաստանի Դաշնությունում է, Մարտիրոսյանն ասաց, որ ստուգել են, այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:
Հիշեցնենք, որ հետախուզում է հայտարարվել Պետական եկամուտների կոմիտեի նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանի որդու՝ Գուրգեն Խաչատրյանի նկատմամբ, քանի որ նա թաքնվում է քննությունից:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







