Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 01:42

ՔՊ-ի կոշտ արձագանքներն ու Ղազարյանի՝ մանդատը վայր չդնելու որոշումը

ՔՊ-ի կոշտ արձագանքներն ու Ղազարյանի՝ մանդատը վայր չդնելու որոշումը

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանն Ազգային ժողովում փոխել է իր տեղը՝ երեկվա իր ելույթից հետո խորհրդարանում տեղի ունեցած վեճի ֆոնին։ ԱԺ նիստի ուղիղ հեռարձակումը՝ Armenia Today-ի Youtube-ի ալիքում։

Ղազարյանն ավելի ուշ ճեպազրույցում նշել է, որ մանդատը վայր դնելու հարցը խմբակցությունում չի քննարկվել, և ինքը շարունակելու է իր գործունեությունը։

«Մեր խմբակցության գործընկերների հետ ընդհանուր շատ լավ մթնոլորտ է, և ամեն մի ելույթ, ամեն մի հարցադրում, ամեն մի քննարկում չի կարող դառնալ մեծ իրադարձություն»,- շեշտել է նա։

Դահլիճում իր տեղափոխությունը Ղազարյանն անվանել է «տեխնիկական, կազմակերպական հարց»՝ նշելով, որ այդ հարցը վաղուց է քննարկվել։

Այսօրվա նիստի սկզբում ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը Ղազարյանին և խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին հարցրել է՝ երեկվա միջադեպի վերաբերյալ ասելիք ունե՞ն։

Ղազարյանը, նկատի ունենալով Ռուբինյանի՝ երեկվա ելույթի համար իրեն ուղղված ներողություն խնդրելու պահանջը, պատասխանել է, որ «ԱԺ կանոնակարգը պատգամավորների միջև նման ձևաչափով քննարկում չի նախատեսում»։ Կարապետյանն էլ նշել է, որ իրենք որևէ ասելիք չունեն։

Ռուբինյանն արձագանքել է․ «Շատ լավ, դուք ընտրեցիք այս ճանապարհը»։

Ղազարյանն ավելի ուշ ճեպազրույցում անդրադարձել է նաև ներողություն խնդրելու հորդորներին՝ նշելով, որ իշխանության պատգամավորների պահանջները չի կատարում։ Նա նաև հերքել է այն կարծիքները, թե իր խմբակցությունն իրեն չի պաշտպանել։

Օգոստոսի 14-ի նիստում ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը, անդրադառնալով նախորդ օրվա միջադեպին, Ղազարյանին անվանել է «շարքային սադրիչ» և հայտարարել, որ վերջինս պետք է «խելքը գլուխը հավաքի, հասկանա՝ որտեղ է գտնվում»։ Նա նաև «Ուժեղ Հայաստան» խմբակցությանը կոչ է արել դատապարտել Ղազարյանի պահվածքը։

ՔՊ-ական պատգամավոր Տարոն Չախոյանն իր ելույթում ևս անդրադարձել է Ղազարյանին՝ նրան անվանելով «սրիկա»։

«Մի հատ սրիկայի ուղարկում եք այստեղ, գալիս է մի ամբողջ խմբակցության վիրավորում է, հետո տանում, փափուկ տեղավորում եք ձեր աշխատասենյակում»,- ասել է Չախոյանը։

Ռուբինյանն էլ, անդրադառնալով Ղազարյանին, «խոստացել է», որ վերջինս, ի վերջո, «գիտակցելու է»։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+