Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+5°
  • Կապան+7°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 13:23

Վարդևանյանը խոսել է խորհրդարանում «Ուժեղ Հայաստան»-ի գործունեության մասին

Վարդևանյանը խոսել է խորհրդարանում «Ուժեղ Հայաստան»-ի գործունեության մասին

Քաղբանտարկյալների հարցի վերաբերյալ կոնկրետ լուծումներ ենք ներկայացնելու, հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՀ ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը՝ խոսելով ԱԺ-ում քաղաքական ուժի գործունեության ուղղությունների մասին։

Նա նշել է, որ քաղբանտարկյալների հարցը հատկապես ընդգծվում է խափանման միջոց կալանքի, տնային կալանքի և ապօրինի հետապնդումների կոնտեքստում։

«Այսօր էլ Հայաստանում այդ վիճակը իսկապես ահագնացող է, դրա վերաբերյալ լուծումներ կարող են լինել, բայց դրա համար նախ և առաջ պետք է քաղաքական կամք, այն, որ այս իշխանությունները ճիշտ հակառակ կամքը ունեն, դա ևս ակնհայտ է։ Ինչևէ, մենք սրա վերաբերյալ ևս ունենք կոնկրետ լուծումներ, որոնք ներկայացվելու են»,- ասել է Վարդևանյանը։

Նա շեշտել է, որ բազմաթիվ անձինք գտնվում են կալանքի պայմաններում՝ առանց իրավական հիմքի։

«Մինչ օրս Սամվել Կարապետյանը գտնվում է տնային կալանքի պայմաններում, և եթե հարցնեք դրա իրավական հիմքը ո՞րն է, զրո»,- հավելել է նա։

Նա նաև նշել է, որ խորհրդարանական պաշտոնների շնորհիվ ընդդիմությունը լրացուցիչ գործիքներ կունենա, մասնավորապես՝ խորհրդարանական դիվանագիտության համար: Վարդևանյանի խոսքով՝ դաշինքը նախատեսում է առավելագույնս օգտագործել այդ լծակները:

Վարդևանյանն ավելի վաղ ընտրվել էր ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի փոխնախագահ: Նրա թեկնածությունը առաջադրել էր «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+