Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−1°
  • Վանաձոր+3°
  • Կապան+5°
  • Սևան−2°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 20:18

Ծառուկյանի դուստրը մեկնաբանել է հոր ունեցվածքը բռնագրավելու փորձերը

Ծառուկյանի դուստրը մեկնաբանել է հոր ունեցվածքը բռնագրավելու փորձերը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, կալանքի տակ գտնվող Գագիկ Ծառուկյանի դուստրը՝ ակնաբույժ Էմմա Ծառուկյանը, մեկնաբանել է հոր ունեցվածքը բռնագրավելու փորձերը։

Նա նշել է, որ իշխանությունները կարող են ձեռք տալ նրա ստեղծածին, դռներ փակել, անուններ փոխել, փորձել մարդուն հեռացնել իր իսկ կառուցածից, բայց մի բան չեն կարող՝ վերցնել նրա թողած հետքը։

«Որովհետև մարդու ամենամեծ ունեցվածքը ոչ թե այն է, ինչ գրված է թղթի վրա, այլ այն, ինչ գրված է մարդկանց հիշողության մեջ։ Իսկ այդ ստեղծածը ոչ մի որոշմամբ չեն խլում, ոչ մի թղթով չեն ջնջում։ Որովհետև կան բաներ, որոնց սեփականատերը ոչ թե թուղթն է որոշում, այլ ժամանակը, մարդկանց հիշողությունն ու Աստված»,- գրել է Ծառուկյանի դուստրը։

Նա հիշեցրել է, որ հայրն իր անունը պատրաստի չի ստացել, նա այն կառուցել է տարիներով։

«Որովհետև, երբ մարդու ստեղծածին փորձում են ձեռք տալ, իսկ մարդիկ շարունակում են հիշել նրա արած բարին, հասկանում ես՝ նա իր կյանքի ամենակարևոր հարստությունն արդեն ստեղծել է»,- նշել է նա։

Նա հույս է հայտնել, որ «այս օրերն էլ անցյալ են դառնալու, այսօրվա աղմուկն էլ է լռելու»։

«Եվ ժամանակը յուրաքանչյուրին թողնելու է իր արածի կողքին։ Ես հավատում եմ՝ Աստված բացելու է այն դուռը, որը մարդիկ փակեցին, ու հայրս ազատության մեջ շարունակելու է այն ճանապարհը, որի վրա դեռ Աստծուց տրված շատ գործ ունի անելու»,- հավելել է նա։

Հուլիսի 6-ի առավոտյան Ծառուկյանի տանը, ինչպես նաև նրա հետ կապվող ավելի քան 70 ընկերությունում իրականացված խուզարկություններից հետո նրան ձերբակալել էին։ Հուլիսի 7-ին դատարանը կալանավորել էր քաղաքական գործչին։ Ծառուկյանը մեղադրվում է ենթադրյալ խոշոր չափերով խարդախության, ապօրինի որսի մեջ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+