«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը հրաժարվելու է պարգևավճարներից, հայտարարել է դաշինքի առաջին համար Նարեկ Կարապետյանը։
Նա նշել է, որ անձամբ հրաժարվելու է պատգամավորական աշխատավարձից, իսկ ամբողջ խմբակցությունը չի ստանալու պարգևավճարներ։ «Իմ կողմից աշխատավարձ չի լինելու, չեմ ստանալու, հրաժարվելու եմ, ինչպես նաև պարգևավճարը․ մեր ամբողջ խմբակցությունը չի ստանալու, որովհետև այնպես չէ, որ ինչ-որ մեծ բան է արվել ժողովրդի համար»,- ասել է Կարապետյանը։
Նա նաև հայտարարել է, որ չի բացառում խորհրդարանական խմբակցությունը ղեկավարելու հնարավորությունը, սակայն վերջնական որոշում դեռևս չկա։
Կարապետյանը նշել է, որ խմբակցության ղեկավարի, քարտուղարի և Ազգային ժողովի փոխնախագահի թեկնածուների վերաբերյալ քննարկումները շարունակվում են։ Նա չի բացառել, որ ԱԺ փոխնախագահի պաշտոնում կարող է ներկայացվել Արամ Վարդևանյանի թեկնածությունը․ «Վերջնական որոշում դեռ չունենք, չենք բացառում»։



































