Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+2°
  • Կապան+1°
  • Սևան−2°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 00:23

ԵՄ-ն Հայաստան կգործուղի հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի նոր առաքելություն

ԵՄ-ն Հայաստան կգործուղի հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի նոր առաքելություն

Եվրոպական միությունը Հայաստանի համար նոր գործընկերային առաքելություն կգործուղի, որը կզբաղվի հիբրիդային սպառնալիքների, ինչպես նաև արտաքին տեղեկատվական մանիպուլյացիաների և միջամտությունների հակազդմամբ, ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստից առաջ հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը։

«Մենք կհամաձայնեցնենք Հայաստանի համար նոր գործընկերային առաքելության ստեղծումը՝ նպատակ ունենալով պայքարել հիբրիդային սպառնալիքների, ինչպես նաև արտաքին տեղեկատվական մանիպուլյացիաների և միջամտությունների դեմ, որոնց նրանք իսկապես բախվում են»,- ասել է Կալասը։

Նոր առաքելության ձևաչափի, լիազորությունների, կազմի և գործարկման ժամկետների վերաբերյալ այլ մանրամասներ եվրոպական դիվանագիտության ղեկավարը չի հայտնել։

Ավելի ուշ ԵՄ խորհուրդը պաշտոնապես հայտարարել է ԵՄ գործընկերության առաքելության (EUPM Armenia) մեկնարկի մասին, որը պաշտոնապես հիմնադրվել է 2026 թվականի ապրիլի 21-ին: Խորհրդի տվյալներով՝ քաղաքացիական խորհրդատվական առաքելությունը Հայաստանի իշխանություններին կտրամադրի ռազմավարական և տեխնիկական աջակցություն կիբեռսպառնալիքների, արտաքին տեղեկատվության մանիպուլյացիայի և միջամտության, ինչպես նաև անօրինական ֆինանսական հոսքերի դեմ պայքարի համար։

Առաքելությունը գործադիր լիազորություններ չի ունենա և չի մասնակցի Հայաստանի իշխանությունների կողմից որոշումների կայացմանը: Դրա սկզբնական մանդատը երկու տարի է և հիմնականում կազմված կլինի ԵՄ անդամ պետությունների կողմից տեղակայված փորձագետներից: Մոլդովայում ԵՄ գործընկերության առաքելության նախկին ղեկավար Կոսմին Ջորջ Դինեսկուն նշանակվել է առաքելության ղեկավար։

ԵՄ խորհուրդը պարզաբանել է, որ առաքելությունն ստեղծվել է Հայաստանի կառավարության խնդրանքով և լրացնում է եվրոպական անվտանգության աջակցության ավելի լայն փաթեթը: Այն առանձին է Հայաստանում ԵՄ մոնիթորինգային առաքելությունից (EUMA), որը գործում է 2023 թվականից և որի խնդիրն է տեղում իրավիճակի մոնիթորինգը և բնակչության շրջանում վստահության ամրապնդման և անվտանգության խթանումը:

Մայիսին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել էր, որ Հայաստան-ԵՄ համագործակցությունը զարգանալու է չորս առանցքային ուղղությամբ՝ փոխկապակցվածություն, էներգետիկա, տեղեկատվական տեխնոլոգիաներ և անվտանգություն։

Մասնավորապես, Բրյուսելը մտադիր է աջակցել տրանսպորտային, էներգետիկ և թվային կապերի զարգացմանը, ֆինանսավորել էներգետիկ ոլորտի նախագծերը, նպաստել ՏՏ և արհեստական բանականության զարգացմանը, ինչպես նաև օգնել Հայաստանին հիբրիդային սպառնալիքների դիմակայման, վիզաների ազատականացման գործընթացի առաջմղման և սոցիալ-տնտեսական ծրագրերի իրականացման հարցերում։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում Հայաստան-Եվրամիություն առաջին գագագթնաժողովին հայտարարել էր, որ Հայաստանն ակնկալում է ԵՄ-ի հետագա ինստիտուցիոնալ և փորձագիտական աջակցությունը՝ բարեփոխումները շարունակելու, ինչպես նաև հիբրիդային սպառնալիքներին և ապատեղեկատվությանը հակազդելու համար։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+