Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան+3°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 18:09
Շտապ Աշտարակում շինանյութի խանութի պահեստում հրդեհ է բռնկվել

Կշարունակեմ օգտակար լինել Հայաստանին. Ծառուկյանն ուղերձ է հղել կալանավայրից

Կշարունակեմ օգտակար լինել Հայաստանին. Ծառուկյանն ուղերձ է հղել կալանավայրից

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության երկու ամսով կալանավորված առաջնորդ Գագիկ Ծառուկյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից ուղերձ է հղել՝ իր դեմ իրականացվող հետապնդումն անվանելով շինծու։ Նրա հայտարարությունը հրապարակվել է կուսակցության ֆեյսբուքյան էջում։

Նա հավելել է, որ մտադիր է շարունակել գործունեությունը հանուն Հայաստանի։

«Անկախ բոլոր անարդարություններից՝ շարունակելու եմ ուժերիս ներածին չափով օգտակար լինել իմ երկրին, իմ ժողովրդին»,- ասված է հայտարարության մեջ։

Ծառուկյանի խոսքով՝ քրեական հետապնդումը դարձել է խորհրդարանական ընտրություններից հետո սկսված ճնշումների շարունակությունը։ Նա հայտարարել է, որ ԲՀԿ-ն հավաքել էր բավարար ձայներ Ազգային ժողով անցնելու համար, սակայն «գործող իշխանությունների կամայական որոշմամբ՝ մի ամբողջ խմբակցության թույլ չտվեցին լինել ԱԺ-ում»՝ ոտնահարելով տասնյակ հազարավոր ընտրողների իրավունքները։

Քաղաքական գործիչը շնորհակալություն է հայտնել քաղաքական ուժերին, հանրային շրջանակներին և բոլոր նրանց, ովքեր, անկախ քաղաքական նախասիրություններից, իրենց ձայնը բարձրացրեցին անարդարության դեմ։

«Իմ խիղճը հանգիստ է»,- հայտարարել է ԲՀԿ առաջնորդը՝ իր դեմ հարուցվածն անվանելով «ակնհայտ կեղծ, սարքովի գործ, դատարկ փուչիկ»։

Ըստ նրա՝ Հայաստանն անցնում է լրջագույն փուլով, երբ երկրին անհրաժեշտ են «խոհեմություն և ներքին, հանրային համերաշխություն»։ Նա նաև շեշտել է, որ ԿԸՀ և ՍԴ որոշումները, քրեական գործերը, կալանքը «չեն կարող փոխել իր մտածողությունը, իր արժեհամակարգը»։

Քննչական կոմիտեի վարկածով՝ 2022-2024 թվականներին Ծառուկյանը խարդախության սխեմա էր կազմակերպել Իրանից ապրանքների և վառելիքի ներկրման ժամանակ, որի արդյունքում հափշտակվել էր ավելի քան 8,1 մլրդ դրամի (մոտ 21,7 մլն դոլար) գույք, ինչից հետո ստացված միջոցներն օրինականացվել էին։ Բացի այդ, Ծառուկյանին մեղադրանք էր առաջադրվել ապօրինի որսի գործով։

Հուլիսի 6-ին իրավապահները խուզարկություններ էին իրականացրել Ծառուկյանի առանձնատանը և նրան պատկանող ընկերությունների հետ կապված ավելի քան 70 հասցեում։ Նույն օրը քաղաքական գործիչը ձերբակալվել էր, իսկ հուլիսի 7-ին դատարանը նրան երկու ամսով կալանավորել էր։ Պաշտպանական կողմը հերքում է բոլոր մեղադրանքները՝ դրանք անվանելով անհիմն և քաղաքականապես մոտիվացված։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+