ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առանցքային խորհրդականներից շատերը դժգոհ են Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գործողություններից, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Axios պորտալ-ին։
«Թրամփի մերձավոր խորհրդականներից շատերը կարծում են, որ Բիբին (Նեթանյահուն — խմբ․) ամեն հարցում սխալվել է»,- նշվում է հրապարակման մեջ։
Ըստ պորտալի՝ վերջին ամիսներին Թրամփի շրջապատի ներկայացուցիչներն ավելի թերահավատորեն են վերաբերվում Իսրայելի կառավարության ղեկավարին և հիասթափված են նրանից։
Ավելի վաղ Թրամփը լրատվականին հայտնել էր, որ պատրաստ է հաջորդ շաբաթ հանդիպել Նեթանյահուի հետ։
Լրատվականը հիշեցրել է, որ հունիսի սկզբին New York Post թերթին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահը հաստատել էր, որ հեռախոսազրույցի ընթացքում հայհոյանքներով քննադատել էր Նեթանյահուին և նրան «խենթ» անվանել։ Axios-ն, իր հերթին, հայտնել էր, որ Թրամփը դժգոհություն էր հայտնել Լիբանանում Իսրայելի գործողությունների կապակցությամբ, քանի որ դրանք վտանգում են Իրանի հետ բանակցությունները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







