Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+5°
  • Կապան+7°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 13:23

Սամվել Կարապետյանը վերջին մեկ տարում 22 հայց է ներկայացրել՝ հերքման պահանջով

Սամվել Կարապետյանը վերջին մեկ տարում 22 հայց է ներկայացրել՝ հերքման պահանջով

«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը վերջին մեկ տարվա ընթացքում թվով 22 հայց է ներկայացրել դատարան՝ պահանջելով հերքել իր հասցեին հնչեցված զրպարտությունները և ներողություն խնդրել վիրավորանքի համար՝ բարձրացնելով նաև փոխհատուցման հարց, հայտնում է «Փաստինֆոն»։

Նշվում է, որ Կարապետյանը հայցեր է ներկայացրել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանի, ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի, Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի, որպես քաղաքագետ ներկայացող Հարություն Մկրտչյանի, Ռուբեն Մեհրաբյանի, Լևոն Շիրինյանի, Ազատ Արշակյանի, բլոգերներ Ռոման Բաղդասարյանի և Լուսինե Քեսոյանի, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի դեմ՝ պահանջելով հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները և ներողություն խնդրել՝ վիրավորանքի համար։

Առանձին հայցեր են ներկայացվել նաև ՔՊ կուսակցության, ինչպես նաև՝ Հանրային հեռուստաընկերության դեմ։ Հայցերով բարձրացվում է նաև բարոյական վնասի փոխհատուցման հարց։ Ընդ որում՝ որոշ անձանց, օրինակ՝ Բաղդասարյանի, Քեսոյանի, Մեհրաբյանի դեմ Կարապետյանը մի քանի հայց է ներկայացրել։ Որոշ հայցերի շրջանակներում նաև հայցի ապահովման միջոցներ են կիրառվել։ Հայցերի մի մասով արդեն կան կայացված վճիռներ, օրինակ՝ Մկրտչյանի դեմ հայցը բավարարվել է, Քեսոյանի դեպքում ևս հայցը մասնակի բավարարվել է։

Թորոսյանի դեմ հայցը մերժվել է, այժմ հայցվոր կողմը բողոքարկել է դատական ակտը։ Հայցադիմումները մեծամասամբ ներկայացվել են Կարապետյանի կալանավորման առաջին հինգ ամիսներին՝ ի պաշտպանություն եկեղեցու հայտարարությունից հետո Կարապետյանի նկատմամբ հրապարակային «հարձակումների»։ Օրինակ՝ Բաղդասարյանի դեմ ներկայացված 5 հայց կա, վերջինս, ինչպես նկատում է հայցվորի ներկայացուցիչ, փաստաբան Վարդան Ալոյանը, ծիծաղելի, էժանագին ձևով է փորձում խուսանավել՝ պնդելով, թե ֆեյսբուքյան իր էջով ինքը չէ ուղիղ եթեր մտնում, ինքն էջի հետ կապ չունի։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը ևս այս ամիսների ընթացքում 11 հայց է ներկայացրել՝ զրպարտության հերքման պահանջով։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+