Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+9°
  • Կապան+10°
  • Սևան+3°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 11:06

Ալեն Սիմոնյանն օրենսդրական փոփոխություններ է առաջարկել

Ալեն Սիմոնյանն օրենսդրական փոփոխություններ է առաջարկել

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն օրենսդրական 3 նոր նախաձեռնությամբ է հանդես եկել, որոնք կներկայացնի ԱԺ նոր գումարման ԱԺ աշխատանքների մեկնարկին։ Նա այս մասին տեղեկացրել է տեսանյութի միջոցով։

Սիմոնյանը նշել է, որ նախաձեռնություններն ԱԺ-ն կհասցնի ու կքվեարկի առաջիկա օրերին կամ արտահերթ քվեարկությամբ։

Առաջին նախաձեռնությունը վերաբերում է ընտրակաշառք տալուն և վերցնելուն։ Նրա խոսքով՝ նախկինում մինչև 7 տարի ազատազրկում էր նախատեսվում ընտրակաշառք վերցնելու համար, իսկ 8 տարի՝ ընտրակաշառք տալու համար։ Այժմ պատիժը կխստացվի ու կսահմանվի 9-10 տարի ազատազրկում։

Երկրորդ օրենսդրական նախաձեռնությամբ բոլոր բնակավայրերի մուտքերի մոտ պարտադիր կտեղադրվի ՀՀ դրոշը։ Ըստ Սիմոնյանի՝ դրոշի մակերեսը պետք է լինի նվազագույնը 1X2-ի վրա։

Երրորդ օրենսդրական նախաձեռնությունը վերաբերում է պատգամավորների երդման տեքստը փոխելուն։ Ըստ նրա՝ տեքստը պետք է լինի այսօրվա իրականությանը, պետությանը և օրենսդրությանը համահունչ։

«Հայ ժողովրդին բնորոշ և հայ ժողովորդի համար կարևոր բաների մասին կլինի տեքստը»,- պարզաբանել է ԱԺ նախագահը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+