ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաղթելու առթիվ։
«Ես շատ հպարտ էի աջակցել նրա վերընտրմանը և կասկած չունեմ, որ նրա՝ որպես գեղեցիկ Հայաստանի առաջնորդի, հետ միասին այն կհասնի մեծության և հաջողության մակարդակի, որը կգերազանցի բոլորի ամենավատ սպասումները»,- Truth Social-ում գրել է Թրամփը։
Հունիսի 7-ին Հայաստանում անցկացվել են Ազգային ժողովի ընտրություններ, որոնց մասնակցել է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք։ԿԸՀ-ի նախնական տվյալներով՝ անցողիկ շեմը հաղթահարել է քաղաքական երեք ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիրը» (49,825%), «Ուժեղ Հայաստան» դաշինքը (23,281%) և «Հայաստան» դաշինքը (9,934%)։
Ընդդիմության ներկայացուցիչները հայտարարել էին քվեարկության ընթացքում խախտումների մասին և պահանջել էին վերահաշվարկ։ Վերահաշվարկ են պահանջել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Ուժեղ Հայաստան» դաշինքը։ Ընտրության արդյունքները վիճարկելու մտադրության մասին հայտարարել էին «Հայաստան» դաշինքը և «Միասնության թևեր» կուսակցությունը։ Վերջնական արդյունքը կհրապարակվի հունիսի 14-ին՝ ինքնաշխատ եղանակով վերահաշվարկներից հետո։




































