Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա ընտանիքի անդամները վարակվել են կորոնավիրուսով։ Այս մասին վարչապետը հայտնեց ֆեյսբուքյան ուղիղ եթերում։
«Այս պահին աշխատանքի չեմ մի պարզ պատճառով. երեկ պարզվեց, որ կորոնավիրուսի իմ թեստը դրական է: Ընդ որում, ուզում եմ ասել, որ որևէ ախտանշան չեմ ունեցել: Պարզապես, քանի որ առաջնագիծ մեկնելու պլաններ կային, որոշեցի թեստավորվել և թեստը դրական դուրս եկավ: Հետո թեստավորվեցինք ամբողջ ընտանիքով, և փաստորեն ամբողջ ընտանիքով դրական արդյունք ունենք»,-ասաց նա:
Վարչապետը հայտնել է, որ որևէ մեկն ախտանշաններ չունեն, իսկ վերջին մեկ ամսվա ընթացքում ամեն օր աշխատանքի ներկայանալիս ջեմաչափվել է և ջեմություն չի ունեցել։
Վարչապետը հայտնեց, որ իր ընտանիքի անդմաները վարակվել են իրենից։
Փաշինյանը կասկածում է, որ վարակվել է առանց ձեռնոցի բաժակ մատուցած մատուցողից, որի մոտ հաստատվել է կորոնավիրուս։
Վարչապետը տեղեկացրեց, որ հիմա ինքնամեկուսացել է և աշխատում է վարչապետի կեցավայրից, որտեղ կան աշխատանքի և կապի բոլոր հարմարությունները:
Վարչապետը կոչ արեց պահպանել հակահամաճարակային կանոնները՝ միաժամանակ համոզված է, որ առնվազն Կառավարությունում իրենից մարդ չի վարակվել կամ հնարավորինս քիչ մարդ է վարակվել։
«Մեր ռազմավարությունն ու մարտավարությունը մնում է նույնը, մենք պետք է սովորենք ապրել կորոնավիրուսի հետ։ Բոլորիս մոտ նույն վիճակն է՝ չունենք ջերմություն և ախտանշաններ, բայց պետք է հետևենք, որովհետև կարող են այդ ախտանշաններն ինչ-որ մի պահի ի հայտ գալ։ Մեր մտահոգությունն այն է, որ վարակած չլինենք մեր տատիկ- պապիկներին, միջնորդավորված վարակի աղբյուր հանդիսացած չլինենք»,- նշեց Փաշինյանը։
Վարչապետը հորդորեց քաղաքացիներին միշտ դիմակով դուրս գալ, ինչպես նաև պարբերաբար ախտահանել ձեռքերը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







