Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +10°
  • Երևան+10°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+8°
  • Կապան+13°
  • Սևան+4°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 13:25

ԵՄ-ն Հայաստանից պահանջում է խզել ՌԴ-ի հետ կրոնական և հոգևոր կապերը․ ՌԴ ԱՀԾ

ԵՄ-ն Հայաստանից պահանջում է խզել ՌԴ-ի հետ կրոնական և հոգևոր կապերը․ ՌԴ ԱՀԾ

Եվրամիության ղեկավարությունը Հայաստանի առջև պահանջ է դնում ամբողջությամբ խզել Մոսկվայի հետ բազմադարյա կրոնական և հոգևոր կապերը՝ որպես եվրաինտեգրման նախապայման, հայտարարել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) մամուլի ծառայությունը։

«Հայաստանի իշխանությունների առջև, որպես եվրաինտեգրման պարտադիր նախապայման, պահանջ է դրվում լիակատար խզել Մոսկվայի հետ բազմադարյա կրոնական և հոգևոր կապերը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, ըստ ԱՀԾ-ի տեղեկությունների, Եվրամիության ղեկավարությունն «ագրեսիվորեն ձեռնամուխ է եղել Հայաստանից Ռուս ուղղափառ եկեղեցու (ՌՈւԵ) դուրսմղմանը»։

Գերատեսչությունից հավելել են, որ Հայաստանում ԵՄ գործընկերային առաքելությունը «չարամիտ հարձակում է իրականացնում ռուսական ուղղափառության դեմ»։ Բրյուսելը փորձում է զրկել Ռուս ուղղափառ եկեղեցու Հայոց թեմին եկեղեցական գույքն օգտագործելու իրավունքից և խոչընդոտել նրա երկխոսությունը տեղական կրոնական կառույցների, առաջին հերթին՝ Հայ առաքելական եկեղեցու հետ:

Ռուսական հատուկ ծառայության պնդմամբ՝ Եվրամիությունն «ակնհայտ դրսևորել է Հայաստանում «հիբրիդային» սպառնալիքների դեմ պայքարի» մեթոդները։ ԱՀԾ-ն Բրյուսելին է վերագրել Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազային կից Միքայել Հրեշտակապետի տաճար-մատուռի վանահայր, ՌՈւԵ քահանա Տիմոֆեյ Ղազարյանի դեմ իրականացված «կոպիտ հարձակման» պատասխանատվությունը։

ՌԴ արտաքին հետախուզությունը նշել է, որ ԵՄ-ի կողմից աջակցություն ստացող «Իրազեկ քաղաքացիների միավորում» և «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպությունները քահանային մեղադրել են Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին միջամտելու մեջ։

ԱՀԾ ունեցած տվյալներով՝ այս պահին ԵՄ-ն «կոմպրոմատներ է կեղծում» թեմի այլ ներկայացուցիչների դեմ, որպեսզի դրդի Հայաստանի իշխանություններին «նրանց նկատմամբ մասշտաբային հալածանքներ սկսել»։

ՀՀ արդարադատության նախարարությունը ՌՈւԵ Երևանյան և Հայոց թեմը երկրում գրանցել է 2023 թվականի մարտին։ Այժմ դրա ժամանակավոր կառավարիչն է Պոդոլսկի և Լյուբերցիի արքեպիսկոպոս Աքսին։

Հայաստանի կառավարությունը 2025 թվականի սկզբին հավանություն էր տվել եվրաինտեգրման մասին օրինագծին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այն ժամանակ ընդգծել էր, որ փաստաթուղթը չի նշանակում ավտոմատ անդամակցություն Եվրամիությանը, իսկ այդ հարցով որոշումը կարող է ընդունվել միայն հանրաքվեի միջոցով։

Այս գործընթացների ֆոնին Մոսկվան Երևանին կոչ էր արել կողմնորոշվել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև։ Ռուսական կողմը գրավոր նախազգուշացրել էր Երևանին՝ Եվրամիությանն անդամակցելու դեպքում գազի, նավթամթերքի և ադամանդի վերաբերյալ համաձայնագրերի խզման ռիսկի մասին։

2024-ի մարտի 13-ին Եվրախորհրդարանը հավանություն էր տվել Հայաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տալու հնարավորությունը քննարկելու առաջարկին։

Հայաստանի խորհրդարանը նույն տարվա հունիսի 21-ին լսումներ էր անցկացրել ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելու հանրաքվեի վերաբերյալ: Փաշինյանը 2024 թվականի հուլիսի 1-ին «ժողովրդավարության հայկական ֆորումի» ժամանակ նպատակահարմար չէր համարել ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ հանրաքվեի անցկացումը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+