Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 17:09

ԻՔՄ-ն և Դանիել Իոաննիսյանը չեն զրկվի դիտորդական մանդատից

ԻՔՄ-ն և Դանիել Իոաննիսյանը չեն զրկվի դիտորդական մանդատից

ԿԸՀ-ն մերժել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության դիմումը՝ զրկել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ին և Դանիել Իոաննիսյանին դիտորդական մանդատից, սակայն նաև կոչ է արել հեռացնել ԼՀԿ-ի մասին բացասական հրապարակումներն ու չկրկնել դրանք։

Նիստի ավարտին ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը հայտարարել է, որ «Անկախ դիտորդ» դաշինքի անդամ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հավատմագրումն ուժը կորցրած ճանաչելու հիմքերը բավարար չեն։

Հովակիմյանի խոսքով՝ ԿԸՀ-ն «ակնկալում է, որ իրենք (դաշինքը) հորդորին կհետևեն ու կհեռացնեն հրապարակումները», եթե չհեռացնեն, կքննվի «ըստ իրավիճակի»։

Նիստից հետո Մարքույանն ասել է, որ ԿԸՀ-ն կարող էր դադարեցնել գոնե միայն Իոաննիսյանի հավատարմագիրը, բայց դա էլ չի արել։ «Անկախ դիտորդ» դաշինքը, որի մեջ մտնում է Իոաննիսյանն իր կազմակերպությունով, պետք է հեռացնի իր վերաբերյալ արված գրառումները և հայտարարությունները՝ մեկ տեսանյութ, մեկ գրառում։

«Սա նշանակում է՝ հանձնաժողովը ճանաչել է, որ տեղի է ունեցել խախտում մեր նկատմամբ։ Ենթադրում եմ՝ քննարկել են, որ մեր պահանջը շատ խիստ է (որպեսզի դադարեցվի հավատարմագիրը), բայց այն, որ մեր իրավունքները խախտվել են, դա ճանաչվել է»,- նշել է նա։

Մարուքյանը հայտարարել է, որ եթե 3 օրում չհեռացնեն գրառումները, ապա կդիմի Վարչական դատարան։

Ավելի ուշ Իոաննիսյանը հայտնել է, որ ԿԸՀ հորդորով (ոչ պահանջով) հեռացնում է թեկնածուներից մեկի մասին շաբաթվա սկզբում կատարած գրառումը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+