Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+5°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 03:06

«Ռոսսելխոզնադզորը» կստուգի հայկական ձկնաբուծարանների արտադրանքը

«Ռոսսելխոզնադզորը» կստուգի հայկական ձկնաբուծարանների արտադրանքը

«Ռոսսելխոզնադզորը»-ը տեսչական ստուգումներ կիրականացնի հայկական մի շարք ձեռնարկություններում, տեղեկացրել է ռուսական գերատեսչության պաշտոնական կայքը։

Ըստ հաղորդագրության՝ «Ռոսսելխոզնադզորը»-ը նման որոշում է կայացրել ծառայության ղեկավար Սերգեյ Դանկվերտի և Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանի հետ բանակցությունների արդյունքում։ 

Նշվել է, որ հայկական կողմի խնդրանքով ստուգումներ կանցկացվեն այն ձեռնարկություններում, որոնց մատակարարումները Ռուսաստան ժամանակավորապես կասեցվել էին։ Պատճառը եվրոպական ծագման, ենթադրաբար, կեղծված ձկնամթերքի ներկրման կասկածն է։

«Անասնաբուժական փաստաթղթերում հայտարարագրված ծիածանափայլ իշխանն իր մորֆոլոգիական հատկանիշներով չի համապատասխանել ներկրված ձկանը։ Այն ունեցել է այդ տեսակին ոչ բնորոշ գունավորում և անոմալ մեծ քաշ՝ ավելի քան 5,5 կգ։ Սա վկայում է, որ ձուկը պատկանում է սաղմոնների ընտանիքի այլ տեսակի կամ իշխանի այլ տեսակների, ինչն ապրանքի կեղծված լինելու նշան է»,- ասված է հաղորդագրության մեջ։

«Ռոսսելխոզնադզորը» հավելել է, որ սաղմոնի բուծումն ու իրացումն ավելի բնորոշ են եվրոպական երկրներին, և նման արտադրանքը կարող է հայտնվել պատժամիջոցների տակ։

Բացի այդ, հայկական կողմի խնդրանքով «Ռոսսելխոզնադզորը» նախատեսում է ստուգումներ իրականացնել նաև հանրապետության բուսաբուծական ձեռնարկություններում՝ նպատակ ունենալով ապահովել իրապես հայկական և ֆիտոսանիտարական առումով անվտանգ արտադրանքի մուտքը ռուսական շուկա։

Ծառայությունը նաև իր մտահոգությունն է հայտնել Հայաստանից Ռուսաստան ներկրվող բուսական արտադրանքում ԵԱՏՄ անդամ պետությունների համար կարանտինային օբյեկտների հայտնաբերման դեպքերի աճի կապակցությամբ։

Գերատեսչությունը հավելել է, որ ներկայումս ուժեղացվել է Հայաստանից բերվող բուսական արտադրանքի ֆիտոսանիտարական հսկողությունը, իսկ մայիսի 19-ից նախատեսվում է, որ «Ռոսսելխոզնադզորի» կենտրոնական ապարատից լրացուցիչ մասնագետներ կներգրավվեն։

Դանկվերտն ապրիլի սկզբին հայտարարել էր Հայաստանից ներկրվող արտադրանքի նկատմամբ վերահսկողության խստացման մասին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+