Բելառուսում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Արթուր Սարգսյանը կանչվել է Բելառուսի արտաքին գործերի նախարարություն, հայտնում է Բելառուսի ԱԳՆ-ն։
Նշվում է, որ հայ դիվանագետի դեմ ներկայացվել է խիստ բողոք և համապատասխան նոտա է ուղարկվել հայկական կողմի «վերջին ոչ բարեկամական գործողությունների կապակցությամբ»։
Այսօր ավելի վաղ Բելառուսի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ Մինսկը «թույլ չի տա» Հայաստանի կառավարության պաշտոնյաներին դասախոսություններ կարդալ երկրի արտաքին քաղաքականության հարցերով։ Հայտարարության պատճառը ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունն է, ըստ որի թույլ չի տա «կառավարում Բելառուսի օրինակով»։ Մինսկն այս խոսքերն անվանել էր «ոչ բարեկամական» և «ընտրությունների նախօրեին պոպուլիզմ»։
Հայտարարությունները հնչել են Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայայի՝ Երևան կատարած այցի ֆոնին, որտեղ նա մասնակցում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին և «Երևանյան երկխոսություն» համաժողովին։


























