Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան −1°
  • Երևան−1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր−1°
  • Կապան+2°
  • Սևան−5°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 07:04

Տպավորություն է՝ տարբեր լեզուներով ենք խոսում․ Գրիգորյան

Ինձ մոտ տպավորություն է՝ թե տարբեր լեզուներով ենք խոսում․ չեմ հասկանում՝ ո՞նց կարող է այսքան անհասկացվածություն լինի մեր միջև։ Այս մասին ԱԺ-ում «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի քննարկման ժամանակ ասաց «Իմ քայլի» պատգամավոր Սուրեն Գրիգորյանը։

Նա նշեց, որ ոչ մեկին չեն փորձում համոզել, թե այս մեխանիզմը բացառված է, որ կիրառվի այս հանրաքվեի նկատմամբ, նա նշեց, որ անկախ նրանից այս մեխանիզմը կկիրառվի հանրաքվեի նկատմամբ, թե՝ ոչ, այն պետք լինի։

Անդրադառնալով Նաիրա Զոհրաբյանի այն քննադատությանը, թե այս դրույթը հակասահմանադրական է, Գրիգորյանն ասաց․

«Երբ պատգամավորը հայտարարում է, որ ինչ-որ բան հակասահամանադրական է, գոնե պետք է մատնանշեք, թե որ հոդվածին կամ գաղափարին է հակասում։ Վերացական ասել հակասահամանադրական է, ոչ մի տեղ չի տանում։ Երբ մենք հանրաքվեն նշանակում էինք, շատ էր քննադատությունը, թե ինչո՞ւ եք բյուջեից այդքան գումար ծախսում ընդամենը յոթ հոգու գործից հանելու համար։ Հիմա հարց տամ, պատկերացրեք արտակարգ կամ ռազմական դրության պայմանների վերացումից հետո բյուջեում այդքան փող չկա, որ այդ հանրաքվեն իրականցնենք, որովհետև դա էժան գործըթաց չի։ Հիմա չպիտի՞ լինի մեխանիզմ, որ դա չանենք, եթե դրա փողը չկա։ Դրա մասին է խոսքը»,- նշեց պատգամավորը՝ հավելելով, թե վարչապետն անդրադարձել է՝ ինչու չպետք է սպասել համաճարակի ավարտից հետո հանրաքվեի անցկացմանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+