Հրապարակվել է «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակն Ազգային ժողովի ընտրություններին: Այն կգլխավորի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, հայտնում է դաշինքի լրատվական ծառայությունը:
Հայ հեղափոխական դաշնակցության Գերագույն ժողովի նիստում և «Առաջ» կուսակցության համագումարում է հաստատվել կուսակցությունների դաշինքի նախընտրական ցանկի առաջին երեք տասնյակը:
Ցուցակում երկրորդ և երրորդ տեղերն զբաղեցնում են համապատասխանաբար՝ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Իշխան Սաղաթելյանը և Աննա Գրիգորյանը: Նրանց հաջորդում են «Առաջ» կուսակցության ղեկավար Սևակ Խաչատրյանը, պատգամավորներ Արթուր Խաչատրյանը, Քրիստինե Վարդանյանը, Աղվան Վարդանյանը, Գեղամ Մանուկյանը, Ագնեսա Խամոյանը, Լևոն Քոչարյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







