Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+9°
  • Կապան+10°
  • Սևան+3°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 11:05

Բագրատ արքեպիսկոպոսը դիմել է ԵԽ պատգամավորներին՝ դժգոհելով ՀԱԵ դեմ իշխանությունների վերաբերմունքից

Բագրատ արքեպիսկոպոսը դիմել է ԵԽ պատգամավորներին՝ դժգոհելով ՀԱԵ դեմ իշխանությունների վերաբերմունքից

Տավուշի թեմի նախկին առաջնորդ, «Սրբազան պայքար» շարժման ղեկավար Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը գրությամբ դիմել է Եվրոպայի խորհրդարանի պատգամավորներին՝ դժգոհելով Հայաստանում իրավապահ համակարգի կողմից իր և եկեղեցու նկատմամբ իրականացվող հետապնդումների, ինչպես նաև իշխանությունների կողմից «սովետական բռնապետության ոճով» հոգևորականների և ընդդիմադիր գործիչների նկատմամբ սանձազերծված բռնաճնշումների դեմ:

Սրբազանը բողոքել է, որ Եվրոպայի խորհրդարանի պատգամավորները մարտի 11-ի նիստին հոտնկայս ծափահարել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ չնայած, ըստ նրա, նույն պատգամավորները չէին ծափահարի իրենց երկրների պատմության մեջ նման էջերի պատճառ դարձածներին:

«Անկեղծ ասած՝ տարիները և իրադարձությունները փաստել են ձեր երկակի չափանիշների մասին, թե ինչպես ձեր աշխարհաքաղաքական նպատակահարմարությունից բխած կարող եք ոտնահարել մարդկային իրավունքը՝ անհատական և ազգային, բարոյականությունը, արդարությունը և ճշմարտությունը»,- ասված է գրության մեջ:

Բագրատ արքեպիսկոպոսը նշել է, որ 2025 թվականի հունիսի 25-ից ինքը և իր 17 աջակիցները կալանքի տակ են «ակնհայտ կեղծ մեղադրանքներով և նենգափոխված, կեղծված ապացույցներով»: Նա ընդգծել է, որ «սովետական բռնապետության ոճով աննախադեպ բռնաճնշումների են ենթարկվում» հայ եկեղեցին՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, բարձրաստիճան եկեղեցականները, բարերար, «Ուժեղ Հայաստանի» վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը և բոլոր նրանք, ովքեր համաձայն չեն իշխանությունների քաղաքականության հետ:

Գալստանյանը 2024 թվականին բողոքի ակցիաներ էր նախաձեռնել սահմանային տարածքների հնարավոր զիջման դեմ: Հետագայում շարժումը վերանվանվել էր «Սրբազան պայքար»: Բագրատ սրբազանը և նրա 14 կողմնակիցները 2025 թվականի հունիսի 25-ին կալանավորվել էին, ըստ ՀՀ քննչական կոմիտեի՝ զինված ճանապարհով իշխանությունը զավթելու փորձի համար։ Նրանք մեղադրանքը չեն ընդունում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+