Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը վայր է դրել ավագանու անդամի իր մանդատը, հայտնել է Հակոբյանը Facebook-ի իր էջում։
Նա նշել է, որ այլևս ասելիք չունի Տիգրան Ավինյանի ղեկավարած քաղաքապետարանում:
«Շարունակելու եմ իմ պայքարը՝ հանուն արժանապատիվ, անվտանգ և քրիստոնյա Հայաստանի, ինչի համար օր առաջ պետք է ազատվենք մեր հայրենիքը գահավիժման տանող իշխող ուժից»,- գրել է Հակոբյանը։





































