Մայիսի 21-ին մեկնարկել են Արցախի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային Ժողովի աշխատանքները:
Ըստ ԱՀ ԱԺ Կանոնակարգ օրենքի, նիստը վարում էր տարիքով ամենամեծ պատգամավորը՝ Մարսել Պետրոսյանը:
Նիստի օրակարգում ընդգրկված են հետևյալ հարցերը՝ հաշվիչ հանձնախմբի ստեղծումը, Ազգային Ժողովի նախագահի ընտրություն, ԱԺ նախագահի տեղակալի ընտրություն, մշտական հանձնաժողովների ստեղծում, մշտական հանձնաժողովների նախագահների ընտրություններ:
Հաշվիչ հանձնաժողովի նախագահ է ընտրվել «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» դաշինքի պատգամավոր Էդուարդ Աղաբեկյանը:
Նշենք, որ ԱՀ նորընտիր Ազգային Ժողովի առաջին նիստում օրհնանքի խոսքով հանդես է եկել Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:
Նիստը շարունակվում է:


© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







