Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 00:29

Նույնիսկ պետական հետախուզությունն է արձանագրել Ադրբեջանի տարածքային հավակնությունը ՀՀ-ի նկատմամբ․ պատգամավոր

Նույնիսկ պետական հետախուզությունն է արձանագրել Ադրբեջանի տարածքային հավակնությունը ՀՀ-ի նկատմամբ․ պատգամավոր

Նույնիսկ ՀՀ պետական հետախուզական մարմինն է արձանագրել, որ Ադրբեջանի պետական քաղաքականության հիմքում, մեծ հավանականությամբ, Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնության օրակարգն է, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Նա հիշեցրել է՝ Արտաքին հետախուզական ծառայության զեկույցում նշվում է, որ 2025 թվականի օգոստոսի վաշինգտոնյան պայմանավորվածությունից հետո Ադրբեջանում, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» մասին խոսույթն աճել է:

«Առաջին հերթին՝ տարօրինակ թվացող այս արձանագրումն, իհարկե, ճշմարտություն է, և դա որպես փաստ արձանագրում են նաև այն մասնագետները, լրագրողները, ովքեր հետևում են ադրբեջանական մամուլին և հատկապես այնտեղ ՀՀ-ին վերաբերող հրապարակումներին»,- նշել է պատգամավորը։

Աբրահամյանը մատնանշել է նաև զեկույցում նշված՝ ՀՀ-ի դեմ ագրեսիվ ձևակերպումների 2 պատճառ` տարածքային հավակնությունների դրսևորում կամ Արցախի հարցի հակազդում:

«ՀՀ իշխանության` Արցախի հարցում ունեցած կտրուկ շրջադարձի և դրանից հրաժարվելու համատեքստում թեմային հակազդելու գործոնի դերն էականորեն նվազում է»,- ընդգծել է Աբրահամյանը:

Հունվարի 20-ին Արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել էր ՀՀ արտաքին ռիսկերի վերաբերյալ 2026 թվականի տարեկան զեկույցը, որտեղ նշվում է, որ Վաշինգտոնում 2025 թվականի օգոստոսի 8-ին ձեռք բերված համաձայնության արդյունքներով՝ 2026 թվականին ռազմական էսկալացիան դարձել է գրեթե անհավանական, բարձրացել է խաղաղության ինստիտուցիոնալացման հավանականությունը։ Արտաքին հետախուզական ծառայությունը, սակայն, Ադրբեջանի կողմից առաջ մղվող, այսպես կոչված, «արևմտյան և «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» խոսույթն ու գործողությունները համարել էր ռիսկային:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+