Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի0°
  • Վանաձոր+4°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 12:04

ՔՊ-ն իրավական գործընթաց կսկսի Հայկ Սարգսյանի նկատմամբ՝ «անասունների գործով»․ ԶԼՄ

ՔՊ-ն իրավական գործընթաց կսկսի Հայկ Սարգսյանի նկատմամբ՝ «անասունների գործով»․ ԶԼՄ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում որոշում կա իրավական գործընթաց սկսել պատգամավոր Հայկ Սարգսյանի նկատմամբ՝ ՔՊ նախկին պատգամավոր Հովիկ Աղազարյանի գործով, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրին։

Ըստ թերթի՝ ոչխարների վերաբերյալ կաշառքի հայտնի գործով դատական վերջին նիստի ժամանակ մեղադրող դատախազը հնչեցրել էր Սարգսյանի անունը։ Դատարանում ներկայացվել էր հեռախոսային խոսակցությունների վերծանություն, որտեղ ոչ այնքան Աղազարյանի անունն է հիշատակվել, որքան Սարգսյանի։

Գործով  անցնող Սլավիկ Կարապետյանն իր աներոջ՝ Աշոտիկ Կամավոսյանի հետ հեռախոսազրույցում ասել է՝ Սլավիկ Պողոսյանի հետ գնացեք, Սևանում Աղազարյանի հետ հանդիպեք, ապա հավելել է, որ Սարգսյանն էլ է այնտեղ լինելու, նախկինում ոչխարների թեմայով ինքն է զբաղվել։

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի մարտի 12-ին դիմել էր Հայաստանի խորհրդարան՝ նախկին ՔՊ-ական պատգամավոր Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու խնդրանքով։ ԱԺ-ն հավանություն էր տվել և անձեռնմխելիությունից զրկել նրան: Մարտի 28-ին Քրեական դատարանների մամուլի խոսնակ Լիանա Ռաֆայելյանն Armenia Today-ին հայտնել էր, որ Աղազարյանին մեղադրանք է առաջադրվել։ Նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել բացակայելու արգելքը։ Աղազարյանին առնչվող կաշառքի վարույթով Կամավոսյանի և Պողոսյանի գործերն անջատվել և ուղարկվել էին Հակակոռուպցիոն դատարան։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+